Ինչու չի կարելի ականջները մաքրել բամբակյա փայտիկներով և ինչպես է ճիշտ պահել ականջների հիգիենան

    284

    tert.am-ը գրում է.

    Ականջի կեղտը (ծծմբախցան (ушная сера)) մեզանից շատերի համար տհաճության աղբյուր է, որը բարդացնում է կյանքը: Առավել զարմանալին այն է, որ մեզանից շատերը մաքրում են ականջները բամբակյա փայտիկներով: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի լավագույն մասնագետների կարծիքները, ովքեր բացատրում են, թե ինչպես է ճիշտ մաքրել ականջները:

     

    Գիտնականները դեմ են բամբակյա փայտիկներին, չնայած նրան, որ դրանք մեզ թարմություն են տալիս: Խնդիրը կայանում է նրանում, որ դրանք ավելի շատ վնասում են, քան օգնում: Հաճախակի ականջների մաքրելը վաղ թե ուշ պատճառ կհանդիսանա, որ գնաք բժշկի:

    Մասնագետները նշում են, որ ականջների այդ կերպ մաքրելը նպաստում է նրան, որ մենք ծծմբախցանը ավելի ենք խորացնում ականջի մեջ:

    Ականջի ծծմբախցանը պարունակում է նաև մի շարք  հակաբիոտիկներ, որոնցից չի կարելի ազատվել: Իսկ ականջների հաճախակի մաքրելը կարող է հանգեցնել այդ հակաբիոտիկների դեֆիցիտի, որն էլ և կարող է դառնալ էկզեմայի և  արտաքին ականջի մի շարք այլ  ինֆեկցիաների առաջացման պատճառ: Մասնագետները նաև նշում են, որ վերջին շրջանում հիվանդանոցներում ավելի հաճախ  են հայտնվում  մարդիկ, ովքեր ականջը վնասում են փայտիկով մաքրելու ընթացքում:

    Եթե ցանկանում եք  ճիշտ հետևել ձեր ականջների հիգիենային, ապա  մաքրեք ականջները ամիսը երեք անգամ: Առհասարակ ականջները անհրաժեշտ է մաքրել 10 օրը մեկ անգամ:

    Ընդ որում,  ցանկալի է ականջները մաքրել լողանալուց անմիջապես հետո, այդ ընթացքում ականջների ծծմբախցանը տաք ջրից թուլանում է և բամբակյա փայտիկների միջոցով  ավելի հանգիստ է դուրս գալիս: Բացի այդ ցանկալի է ականջները մաքրելուց առաջ փայտիկի վրա մի փոքր բամբակ ավելացնել, որպեզի այն ավելի փափուկ դառնա: Այն հարկավոր չէ ականջի մեջ շատ խորը մտցնել: Իսկ մաքրելու պրոցեսը պետք է  շատ ուշադիր ու զգույշ կատարել, ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում կենտրոնանալ այն մտքի վրա, թե արդյոք ականջը ամբողջությամբ մաքրված է թե ոչ:

    Կա ևս մի պրոցեդուրա, որը իդեալական է այն մարդկանց համար, ովքեր շատ են սիրում մաքրել ականջները: Շաբաթը մեկ անգամ վերցրեք կաթոցիչը, լցրեք այն ձիթայուղով կամ մանկական կոսմետիկ յուղով և 3-ական  կաթիլ կաթեցրեք  ականջների մեջ և կատարեք խեցիների  նուրբ մերսում: Այնուհետև հանեք յուղը բամբակով:

    Հաջորդ օրը, երբ լողանաք, ջրածնի պերօքսիդի 3% լուծույթը լցրեք ձեռքի մեջ և  շատ դանդաղ  այն լցրեք ականջի մեջ, որից հետո պերօքսիդը լվացեք ջրով:

     

    Աղբյուրը՝ fithacker.ru