Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի

    316

    ՀՀ ԱԻՆ-ը նախազգուշացնում է, որ նախնական կանխատեսումների համաձայն՝ առաջիկա ուրբաթ եւ շաբաթ գիշերը Տավուշի եւ Սյունիքի հովիտներում, ինչպես նաեւ Արարատյան դատում, որտեղ արդեն ծաղկել են շատ պտղատու ծառեր, հնարավոր է ջերմաստիճանի նվազում մինչեւ -2-3 աստիճան, իսկ գետնի մակերեւույթին՝ մինչեւ -4-5 աստիճան։

    Հայաստանի տարածքի մեծ մասում մարտի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով։ Տեղ-տեղ սպասվում է հյուսիս-արեմտյան  քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ։ Առաջիկա 4 օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով։ Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անրձեւ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +4+6, իսկ վաղը ցերերկը՝ +9+11 աստիճան տաքություն։

    Ջերմաստիճանը մարզերում՝

    Շիրակում՝ գիշերը`  -2+2, ցերեկը` 0+3,

    Կոտայքում՝ գիշերը`  -2+2, ցերեկը`  0+3,

    Գեղարքունիքում՝ գիշերը` -2+2, ցերեկը` 0+3,

    Լոռիում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +1+4,

    Տավուշում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +2+7

    Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -2+2, ցերեկը` 0+3

    Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +7+10,

    Արարատում՝ գիշերը` +3+5, ցերեկը`  +8+11,

    Արմավիրում՝ գիշերը` +3+5, ցերեկը` +8+11,

    Վայոց ձորի լեռներում՝ գիշերը`  -2+2, ցերեկը` 0+3,

    Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +3+5, ցերեկը` +8+11,

    Սյունիքի հովիտներում՝ գիշերը`  +5+7, ցերեկը` +8+12,

    Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +2+5,

    Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը`  +2+5, ցերեկը` +5+8։

    Загрузка...