Ստալինի թոռնուհին եւ այլոք․․․ ովքեր են հայտնի առաջնորդների թոռները (լուսանկարներ)

    880

    Past.am-ը գրում է.

    Բորիս Ելցինի թոռները

    ՌԴ առաջին նախագահը 6 թոռ ունի, սակայն բոլորին չէ, որ տեսել է։ Նրանցից ամենահայտնին Բորիս Ելցին-կրտսերն է։ Նա 35 տարեկան է, ոսկե երիտասարդության դասական ներկայացուցիչ, սիրում է երեկույթներ, խնճույքներ։ Այդպես էլ չի ավարտել համալսարանը։ Նա մեկը մյուսի հետեւից աղմկոտ սիրավեպեր է ունենում։

    Մաշա Յումաշեւա, Բորիս Ելցին-կրտսերի քույրը։ Նա 14 տարեկան է, ազատ խոսում է տարբեր լեզուներով, զբաղվում լողով, թենիսով, բալետով, երաժշտությամբ եւ այլն։

    Բորիսն ու Մաշան մի եղբայր էլ ունեն՝ 20-ամյա Գլեբը, ով Դաունի սինդրոմով է տառապում։ Նա լողով է զբաղվում։

    Գորբաչովի թոռները

    ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը մեկ դուստր ունի՝ Իրինան։ Նրա ավագ թոռնուհին 36-ամյա Քսենիան է, նա պապի ազգանունն է կրում։

    Քսենիան լրագրող է, ամուսնացած է, մեկ դուստր ունի։ Գորբաչովի կրտսեր թոռնուհին Անաստասիան է, 29 տարեկան է։

    Նա նույնպես լրագրող է, ամուսնացած է։ Քույրերն աշխատում են հասարակության աչքին շատ չերեւալ։

    Ստալինի թոռնուհին

    «Ժողովուրդների հայր» Իոսիֆ Ստալինն 9 թոռ է ունեցել, սակայն մեկի մասին է հայտնի՝ 44-ամյա Քրիս Էվանսի։

    Նա Ստալինի միակ դստեր աղջիկն է, ով փախել էր Ամերիկա՝ լքելով երկու երեխաներին։ Երկար տարիներ Ստալինի թոռնուհին գաղտնի կյանք էր վարում, անունը փոխել է եւ 16 տարեկանում էլ ամուսնացել է։

    Նա միշտ վատ է արտահայտվում ընտանիքի մասին, եղբոր հասցեին ասել է, թե ալկոհոլիկ է, այնինչ նա գիտնական է եղել։

    Պատրաստեց Past.am-ը:

    Загрузка...