Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը դարձավ Պավլյուկովի հուշամրցաշարի արծաթե մեդալակիր

    268

    Անապայում ավարտվեց Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների միջազգային հուշամրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնող Գուգեն Հովհաննիսյանը դարձավ արծաթե մեդալակիր: 

    Հայաստանի վերջին ներկայացուցիչը` գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը  կիսաեզրափակչում 3:0 հաշվով հաղթել էր վրացի մարզիկին և եզրափակչում պարտվեց Ռուսաստանի չեմպիոնին եւ նվաճեց արծաթե մեդալ:
    Հիշեցնենք, որ Հովհաննիսյանն իր առաջին մենամարտում՝ քառորդ եզրափակչում հաղթել էր Ռուսաստանի ներկայացուցչին: 
    Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մրցաշարին ներկայացնել էր 8 մարզիկով: Թիմը Անապայից կվերադառնան 1 մեդալով:

     

    ՀԱՕԿ լրատվության բաժին