Մալաթիա տոնավաճառում տեղի ունեցող իրադարձությունների մասին

    187

    Վերջին շրջանում, Մալաթիա տոնավաճառում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ պտտվող տեղեկություններին  անդրադառնում  և  նախաձեռնվող քայլերի  մասին  է  տեղեկացնում  Մալաթիա  տոնավաճառի  տնօրինությունը:

                Տնօրինությունը հերքում է այն թյուր տեղեկությունները լրատվամիջոցներում հրապարակված, թե Մալաթիա տոնավաճառից 300 աշխատող է հեռացել: Այդ ամենը չի համապատասխանում իրականությանը: Այսօր շուկան աշխատում է իր բնականոն հունով:

                Միևնույն ժամանակ տնրօինությունը ստորև ներկայացնում է մոտակա ժամանակներս իրականացվող ծրագրերի մասին:

                Կատարված մոնիթորինգի արդյունքում՝ նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր.

    1.      Նախատեսվող ծրագրերից է տոնավաճառի ինտերնետային կայքի միջոցով ապրանքների ցուցադրությունը, որի արդյունքում հանրությունը կարող էիմանալ, թե ինչ ապրանքներ կան տոնավաճառում, ինչ գնով և ինչ տեսականիով:

    2.      Հաջորդ մեծ և կարևոր քայլը ապրանքների զեղչերի իրականացումն է: Ամեն ամսվա 1-ին և 15-ին տոնավաճառում լինելու են զեղչեր՝ բոլորապրանքատեսակների համար՝ 50 տոկոսի չափով: Այս ակցիան լինելու է մինչև տարվա վերջ և դա կխրախուսի ավելի արդյունավետ առևտրիիրականացմանը:

    3.      Ինչպես նաև նախատեսում է գովազդային հոլովակներ պատրաստել, որոնք կհեռարձակվեն ռադիոյով և հեռուստատեսությամբ: Այս քայլով,տնօրինությունը ցանկանում է գնորդին էլ ավելի իրազեկված դարձնել տոնավաճառում կատարվող և սպասվելիք իրադարձություններին:

    4.      Նախատեսվող ծրագերից է նաև տոնավաճառի տաղավարների ավելի նպաստավոր պայմանների ստեղծումը, բարեկարգումը, մեծացումը՝վաճառողին ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելու համար:

    Տարվող աշխատանքների ընթացքում ուսումնասիրությունները շարունակական բնույթ կկրեն` տոնավաճառում առևտուրը ավելի լավացնելու, գնորդ-վաճառող կապը արդյունավետ դարձնելու համար:

    Անհրաժեշտության դեպքում տնօրինությունը պատրաստակամ է յուրաքանչյուրի հետ խորհրդակցություն կազմակերպելու` իրենց բիզնեսում ավելի փորձառու և հաջողակ լինելու համար: Տեղի ունեցող գործընթացների մասին տնօրինությունը պատրաստակամ է նյութեր տրամադրել լրատվամիջոցներին: