Կանայք պետք է ավելի երկար քնեն, քան տղամարդիկ

    289
    Լաֆբորո համալսարանի հետազոտությունների բաժնի վարիչ Ջիմ Հորնի խոսքերով՝ իրականացված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ կանայք պետք է 20 րոպե ավելի շատ քնեն, քան տղամարդիկ: Այս հետազոտությանը մասնակցել են  միջին տարիքի կանայք և տղամարդիկ:
    Այս փաստը գիտնականը կապում է նրա հետ, որ կանայք օրվա ընթացքում ավելի շատ են նյարդայնանում և ավելի շատ են լարվում:
    Քնի հիմնական հատկություններից մեկը հանդիսանում է ուղեղի հանգիստը և վերականգնումը: Խորը քնի ժամանակ ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է հիշողության, լեզվի և այլ ֆունկցիաների համար՝ սկսվում է վերականգնվել:
    Եվ որքան շատ է ուղեղը լարվել օրվա ընթացքում, այդքան ավելի երկար պետք է լինի վերականգնումը: Իսկ քանի որ կանայք միաժամանակ մի քանի բան են անում, նշանակում է, որ նրանց ուղեղն ավելի շատ հանգստի կարիք ունի:
    Սակայն տղամարդիկ, ովքեր դժվար օր են ունեցել, նույնպես պետք է ավելի երկար քնեն:
    Աղբյուր՝ Life-Panorama
    Загрузка...