Թութանհամոնի դամբարանում առնվազն 2 գաղտնի սենյակ է հայտնաբերվել

    336

    Ռադիոլոկացիոն սքանավորման միջոցով հնարավոր է եղել պարզել, որ Թութանհամոնի դամբարանում կա առնվազն 2 գաղտնի սենյակ, որոնցում կան մետաղական եւ օրգանական ծագման իրեր։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի հնագիտության հարցերի նախարար Մամդուհ Էլդամաթին։

    Նախարարի խոսքով՝ եզրակացությունների իսկությունը 90 տոկոս է, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

    Հնագետները կարծում են, որ վերջերս հայտնաբերված՝ Թութանհամոնի դամբարանի  գաղտնի սենյակներում կարող է լինել հին Եգիպտոսի թագուհի Նեֆերտիտիի աճյունը։

    Նեֆերտիտին Հին Եգիպտոսի թագուհին է եղել մ.թ.ա. 1351-1334թթ.։ Կարծիք կա, որ Նեֆերտիտին՝ Ամենհոթեփ փարավոնի կինը, եղել է Թութանհամոնի խորթ մայրը։

    Բրիտանացի հնագետ Նիկոլաս Ռիվզը կարծում է, որ 19 տարեկանում հանկարծամահ եղած Թութանհամոնը թաղված է դամբարանի հետին մասում, որը հավանաբար ի սկզբանե նախատեսված էր Նեֆերտիտիի համար։

    news.am

    Загрузка...