ԻԼԻՊ-ի ահաբեկիչներն ստանձնել են Բրյուսելում պայթյունների պատասխանատվությունը

    179

    «Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է Բրյուսելում ահաբեկչությունների պատասխանատվությունը:

    Ավելի վաղ NBC հեռուստաալիքը մեջբերել է եվրոպական հակաահաբեկչական ծառայությունների անանուն ներկայացուցչին, որը հաստատել է այս տեղեկությունը:

    Բրյուսելի Տրանսպորտի վարչությունը հայտարարել է 15 զոհի մասին՝ «Մալբեկ» կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

    Բրյուսելի հրշեջ վարչության պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ Մեյսը իր հերթին, ասել է, որ Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանում պայթյուններից զոհվել է 11 մարդ:

    lurer.com

    Загрузка...