«ՀԺ». «Սեքյուրիթի դրիմ»-ը պատրաստ է ստանձնել ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու գործը

    241

    «Հայկական ժամանակ» թերթը գրում է.

    «Իշխանական աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որ ՀՀ ավտոմայրուղիներն ու ճանապարհները ծածկել է տեսանկարահանող սարքերով պատրաստ է ստանձնել ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու գործը։

    ԸՕ-ի քննարկումների ժամանակ ընդդիմության պահանջներից մեկն էլ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումն է, որպեսզի ընտրության պրոցեսը մի քանի տեսախցիկով 24 ժամ ուղիղ հեռարձակվի եւ պահպանվի, հնարավորության տալով միջադեպերի տեսագրությունները հետագայում օգտագործել որպես ապացույց։

    Ըստ մեր տեղեկությունների, մասնավոր զրույցում «Սեքյուրիթի դրիմի» ներկայացուցիչը ասել Է, որ եթե նման որոշում կայացվի, իրենք կարող են կազմակերպել տեսախցիկների մոնտաժման եւ անխափան աշխատանքը»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

     

    Загрузка...