Մալաթիայում 3 տարեկան երեխան 7-րդ հարկից վայր է ընկել և մահացել

    533

    ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 27-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 2-րդ շենքի 14 բնակարանի պատուհանից 3 տարեկան աղջիկ երեխա է վայր ընկել։ Երեխային շտապօգնության խումբն արագ տեղափոխել է «Սուրբ Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Ծերեթելիի «Սուրբ Աստվածամայր» մանկական բժշկական կենտրոն։ Ծերեթելիի հիվանդանոցում, սակայն, երեխան մահացել է։

    Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում երկու բժշկական կենտրոնից էլ հաստատեցին։ Մասնավորապես՝ «Աստղիկ» ԲԿ-ից տեղեկացրին, որ երեկ իրենց մոտ տեղափոխվել է 2013 թվականին ծնված Ալիխանյան Նունեն։ Հարազատների տեղեկացմամբ՝ երեխան վնասվածքները ստացել է 7-րդ հարկի պատուհանից վայր ընկնելու հետևանքով։

    «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից էլ մեզ հետ զրույցում նշեցին, որ երեխային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են իրենց մոտ, վիրահատել են, սակայն երեկոյան մահացել է։ Հարցին՝ թե ի՞նչ վնասվածքներ էր ստացել երեխան, ի՞նչ վիրահատության էր ենթարկվել, բժշկական կենտրոնից հրաժարվեցին պատասխանելուց:

    Загрузка...