Էրդողանն իր պետությունից ստեղծել է «ահաբեկչության ինկուբատոր». The Washington Free Beacon

    419

    The Washington Free Beacon-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր պետությունից ստեղծել է «ահաբեկչության ինկուբատոր», որը ներկայանում է որպես Արևմուտքի համար միակ գործընկեր:

    Հոդվածում նշված է, որ Էրդողանը հետապնդում է Թուրքիայի իսլամականացման և նեոօսմանյան իմպերիալիզմ հիմնադրելու նպատակ: Նա կառուցել է «Պակիստան՝ Միջերկրական ծովում», ահաբեկչության ինկուբատոր:

    Պարբերականը կարծում է, որ Թուրքիայի իշխանությունները միտումնավոր անտեսում են այն փաստը, որ երկիրը ԴԱԻՇ-ին թույլ է տվել տարածաշրջանում ստեղծել ու զարգացնել «մետաստազներ»:

    Թուրքիան օգնում է ԴԱԻՇ-ին՝ դրա հետ մեկտեղ օգուտներ քաղելով ահաբեկիչների ստեղծած քաոսից: Թուրքիայի կառավարությունը վարպետորեն «թոզ է փչում» արևմտյան գործընկերների աչքերին:

    Ամերիկացի ու եվրոպացի պաշտոնատար անձանց հետ հանդիպումներում Էրդողանը միայն խոսքերով է աջակցում ժողովրդավարությանն ու Թուրքիայի և Արևմուտքի գործընկերության կարևորությանը:

    Պարբերականը նաև հիշեցրել է, որ Էրդողանը, հանդիսանալով Ստամբուլի քաղաքապետ, իրեն անվանել էր ոչ պակաս Ստամբուլի իմամ՝ ընդգծելով, որ ծառայում է շարիաթին:

    hayeli.am

    Загрузка...