Հասարակական խորհուրդը ՊԲ-ում

    251

    Մարտի 28-ին պաշտպանության նախարարին կից գործող հասարակական խորհրդի նախաձեռնությամբ ՊԲ զորամասերում իրականացվել է “Պատմության և մշակույթի էջեր” խորագրով միջոցառումների շարք: Ծրագիրը, որին ներգրավված են հանրապետության գիտակրթական ու մշակութային օջախները ներկայացնող անվանի արվեստագետներ ու գիտնականներ, նպատակ  է հետապնդում խորացնել զինծառայողների գիտելիքները հայ ժողովրդի պատմությունից և նրանց ներկայացնել պատմական ճակատագրական նշանակություն ունեցող իրադարձությունները:

    Զորամասերում կազմակերպված հանդիպումների ընթացքում պատվիրակության անդամ պատմաբաններն ու արվեստագետները հանդես են եկել դասախոսություններով, հետաքրքրվել զինծառայողներին հուզող խնդիրներով և պատասխանել վերջիններիս հարցերին:

     

    ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

    Загрузка...