Վաղուց եմ պատրաստ սկեսուր մայրիկ ու տատիկ լինելուն, բայց ինձ թվում է՝ տղաս դրան պատրաստ չէ. Իրինա Դանիելյան

    373

    Լife.panorama.am-ը գրում է.

    Մշտապես երիտասարդ ու կարծես չծերացող դերասանուհի Իրինա Դանիելյանն այսօր նշում է ծննդյան 51-րդ տարեդարձը:

    Տոնական գիշերից հետո դերասանուհին օրը անցկացնելու է նկարահանման հրապարակում, իսկ ընդմիջման ժամանակ փոքրիկ զրույց է ունեցել Life.panorama.am-ի հետ:

    «Կեսգիշերին տղաս անակնկալ էր պատրաստել՝ եղբորս աղջկա հետ միասին ընկերուհուս թխած տորթով շնորհավորեցին ինձ. հաճելի գիշեր ու ծննդյան մեկնարկ ունեցա, իսկ այսօր որոշեցի ոչ մի կերպ չնշել. օրս կանցնի նկարահանման հրապարակում՝ աշխատելիս»,- մեզ հետ զրույցում պատմեց օրվա հերոսուհին՝ նշելով, որ աշխատանքը չի խանգարել ծննդյան օրը նշելուն, այլ պարզապես ցանկություն չի ունեցել.

    «Չգիտեմ էլ ինչու, այս տարի ի սկզբանե ցանկություն չունեի խնջույք կամ թեկուզ փոքրիկ հավաքույթ կազմակերպել, այլապես չեմ կարծում, որ չկարողանայի աշխատանքի հետ համատեղել. Թող այս տարին էլ այսպես անցնի, ոչինչ»:

    Շարունակությունը՝ այստեղ

    Загрузка...