Ինչպես մեկ շաբաթում նիհարել 7 կիլոգրամով

    420

    Past.am-ը գրում է..

     

    Ճապոնիայում գեր կանայք շատ հազվադեպ են պատահում: Թերեւս սրա պատճառը նրանց սննդակարգն է: Եւ ճապոնական դիետան էլ օգնում է 7 օրում 7 կիլոգրամով նիհարել եւ երկար ժամանակ պահպանել քաշը:

    Ճապոնական դիետան արգելում է քաղցր, աղի, խմորից եւ ճարպոտ ուտելիքները:

    Օր առաջին`

    Առավոտ արթնանալուն պես մեկ բաժակ սովորական ջուր, հետո` մեկ բաժակ սուրճ: Ճաշին 2 խաշած ձու, կաղամբող աղցան եւ ձեր պատրաստած պոմիդորի հյութը` առանց աղի: Ընթրիքին խաշած ձուկ:

    Օր երկրորդ`

    Նախ` ջուր, ապա սուրճ եւ չորահաց: Ճաշին խաշած ձուկ եւ կաղամբով աղցան: Ընթրիքին` 100 գրամ խաշած տավարի միս եւ մեկ բաժան ցածր յուղայնությամբ կեֆիր:

    Օր երրորդ`

    Նախաճաշ` սուրճ եւ չորահաց: Ճաշ` ձեթով տապակած դդմիկ: Ընթրիք` խաշած երկու ձու, 100 գրամ խաշած տավարի միս եւ կաղամբող աղցան:

    Օր չորրորդ

    Մեկ բաժակ սուրճ Ճաշին` 15 գրամ պանիր, խաշած ձու եւ խաշած գազար: Ընթրիքին` 2 խնձոր:

    Օր հինգերորդ`

    Նախաճաշ` խաշած գազար եւ լիմոնի հյութ: Ճաշ` խաշած ձուկ եւ պոմիդորի հյութ: Ընթրիք` 2 խնձոր:

    Օր վեցերորդ`

    Մեկ բաժակ սուրճ: Ճաշ` 500 գրամ խաշած հավի միս եւ գազարով աղցան: Ընթրիք` 2 խաշած ձու եւ կաղամբով աղցան:

    Օր յոթերորդ`

    Առավոտյան` կանաչ թեյ: Ճաշ` 200 գրամ խաշած տավարի միս եւ խնձոր: Ընթրիք` խաշած ձուկ:

    Загрузка...