ՇՏԱՊ. Արցախի պաշտպանության բանակն ուժեղ հակահարված է տվել ադրբեջանական դիվերսիոն խմբին, նրանց կողմից կա 2 տասնյակից ավելի զոհ. ԼՐԱՑՎԱԾ

    477

    shamshyan.com-ը գրում է.

    Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Ստեփանակերտում ամեն ինչ նորմալ է: Խուճապային տրամադրություններ ազգաբնակչության շրջանում չկան, բոլոր պետական մարմինները աշխատում են բնականոն հունով: Ադրբեջանական դիվերսիան կանխվել է՝ ազերիներին հայկական կողմի հասցրած ուժեղ հակահարվածի շնորհիվ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ադրբեջանական կողմն ունի 2 տասնյակից ավելի զոհ և հաստատվել է հայկական դիրքերի ուղղությամբ գրոհած ադրբեջանական ուղղաթիռի խոցման մասին տեղեկությունը:

    *** 10:51 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ադրբեջանական կողմը «Գրադ» կայանքից հրթիռահրետակոծության է ենթարկել Մարտունու տարածքը, ինչի հետևանքով մահացել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հրթիռահրետակոծության հետևանքով 2 երեխաներ վիրավորվել են:

    *** 11:38 Քիչ առաջ ֆոտոլրագրողն Արցախից հայտնեց, որ թեև Արցախի պաշտպանական բանակը իրավիճակը պահում է իր վերահսկողության տակ և ադրբեջանական բաշիբոզուկները հետ են շպրտվում, սակայն Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում հավաքվել են մեծ թվով կամավորականներ, ովքեր առանց խուճապի ցանկություն են հայտնում միանալ Արցախի պաշտպանական բանակին: Ֆոտոլրագրողը կրկին անգամ հայտնում է, որ իրավիճակը Ստեփանակերտում և ողջ Արցախում խուճապային չէ, պարզապես հաշվի առնելով Ադրբեջանի ղեկավարության ու նրա բանակի սադրիչ գործողությունները՝ մերոնք տվել են ու շարունակում են տակ համարժեք ու խիստ պատասխան:

    *** 12:16 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Լևոնարխ բնակավայրի մատույցներում Արցախի պաշտպանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումը հայտնաբերել և ոչնչացրել է ազերիների դիվերսիոն հետախուզական խումբ, որը կորուստներ տալով նահանջել է:  

    Загрузка...