Տավուշի մարզի սահմանամերձ հատվածներում իրավիճակը համեմատաբար հանդարտ է

    356

    Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածում իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է:

    «Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Տավուշում համեմատաբար հանգիստ է»,- նշեց Հովհաննիսյանը:

    «Արմենպրես»-ի հետ զրույցում Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը նշեց, որ գյուղն ապրում է իր սովորական կյանքով: «Մեզ մոտ կյանքը սովորական հունով ընթանում է: Մանկապարտեզը գործում է, ես էլ այս պահին գյուղատնտեսական աշխատանքներով եմ զբաղված: Բայց մենք աչքի պոչով միշտ հակառակորդի կողմն ենք նայում: Ամեն դեպքում վտանգ կա, զգուշավորությունը պետք է լինի, բայց առայժմ հարաբերական անդորր է, որևէ արտառոց բան չկա»,- ընդգծեց Սաղոյանը:

    Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի համայնքների ղեկավարներ ևս հաստատեցին, որ իրավիճակը Տավուշում իրավիճակը համեմատաբար հանդարտ է:

     

    Загрузка...