Ցանկության դեպքում մենք կարող ենք ԴԱԻՇ-ին կանչել մեր կողմից կռվելու. Սամվել Մարտիրոսյանը պարզաբանում է LifeNews-ի հրապարակած տեղեկությունը

    699

    Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում հերթական գրառումն է կատարել՝ անդրադառնալով ռուսական LifeNews-ի մատուցած տեղեկությանը, թե ԴԱԻՇ-ը ադրբեջանցի զինյալներ է ուղարկել Ղարաբաղ:

    «Ընկերներ, նորությունը հաղորդում է LifeNews-ը: Սա նման հարցերով ոչ միայն կոմպետենտ աղբյուր չէ, սա աղբյուր է, որը Քեսաբի մասին ապատեղեկատվություն էր հաղորդում ինչ-որ նեղ քարոզչական նկատառումներով՝ Կրեմլի …. գրողների կողմից: Պարզապես նրանց այդպես է հարկավոր, նրանք էլ գրում են: Իսկ եթե ԴԱԻՇ-ի մասին, ապա հակիրճ: ԴԱԻՇ-ը, ընդհանուր առմամբ, սուննիական աղանդ է, որը պայքարում է շիաների դեմ, այսինքն՝ ցանկության դեպքում մենք կարող ենք ԴԱԻՇ-ին կանչել մեր կողմից կռվելու:

    Երկրորդ՝ նրանք, ովքեր պայքարում են ԴԱԻՇ-ում Ադրբեջանից, ատում են Ալիևների կլանը, որը պայքարում է իսլամի դեմ: Իհարկե, նրանցից որոշները կարող են գնալ պայքարելու, սակայն ամբողջական ջոկատներով, չեմ հավատում: Թուրք վարձկաններ, դատելով ամեն ինչից, այնտեղ կան ու ոչ քիչ թվով: Դա այլ հարց է»,- գրել է Սամվել Մարտիրոսյանը:

    Հիշեցնենք, որ LifeNews-ն ավելի վաղ ռեպորտաժ էր պատրաստել, որտեղ հաղորդել էր, թե իբր ԴԱԻՇ-ի ադրբեջանական ջոկատը լքել է Սիրիայի Ռաքքա քաղաքն ու մեկնել Ղարաբաղյան հակամարտության գոտի՝ հայերի դեմ կռվելու:

    Լրագրողը հայտնել էր, թե ադրբեջանցի 50-60 զինյալ Ադրբեջան է գնացել Թուրքիայի տարածքով:

     

    Загрузка...