Իսրայելը Ադրբեջանի հետ կնքել է 1.6 միլիարդ դոլարի զենքի մատակարարման պայմանագիր

    396

    Իսրայելը Ադրբեջանի հետ կնքել է 1.6 միլիարդ դոլարի զենքի մատակարարման պայմանագիր. այս մասին գրում է իսրայելական haaretz.com լրատվակայքը: Պայմանագրի համաձայն՝ Իրանի հարևան Ադրբեջանին վաճառվում են դրոններ, հակաօդային և հրթիռային համակարգեր:

    Ներկայումս Իսրայելը դժվարություններ ունի տարածաշրջանում դիվանագիտական հարաբերությունների առումով, մասնավորապես, խոսքը վերաբերում է Իրանին՝ կապված իրանյան միջուկային ծրագրի հետ: Իսրայելի իշխանությունները հայտնում են, որ կնախընտրեն ռմբակոծել Իրանի միջուկային զինամիջոցները, եթե նրան զսպելու այլ տարբերակ չլինի:  Ի դեպ, Իրանի միջուկային զենքի վտանգավորության հարցը Իսրայելի պաշտոնյանները բարձրաձայնում են տարբեր միջազգային հարթակներում:

    «Եվ հայտնի չէր, թե Ադրբեջանի հետ այս պայմանագրի կնքումը արդյո՞ք կապված է Իրանին հարվածելու Իսրայելի ծրագրերի հետ: Իսրայելի պաշտպանության պատասխանատուները հայտնում էին գործարքի անանունության մասին, քանի որ անվտանգության հարցերին վերաբերող պայմանագրերը ազատորեն չեն քննարկվում»,- գրում է կայքը: 

    iravaban.net 

    Загрузка...