Մարտի 9-ին ժամը 19:00 կկազմակերպվի ցույց ընդդեմ ղարաբաղյան հարցում միջազգային անգործության

    306

    Սույն թվականի ապրիլին ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմը և դրան հաջորդած փխրուն զինադադարը մինչ այս պահը որևէ հստակություն չի մտցրել հակամարտության կարգավորման տեսլականի մեջ։ Ռազմական գործողությունների ընթացքում նկատվեց միջազգային հանրության և հատկապես հակամարտության կարգավորման գործում առաջնային ներգրավվածություն ունեցող կառույցների և երկրների մի մասի հանցավոր լռությունը կամ ոչ պակաս հանցավոր հավասարության նշան դնելը ՀՀ, ԼՂՀ և Ադրբեջանական կողմի գործողությունների մեջ։ 

    Այս կապակցությամբ, մի խումբ ՀՀ քաղաքացիներ, որոնք այս օրերին զբաղված են տեղեկատվական հոսքերի և հակառակորդի պրոպագանդայի դեմ աշխատանքների կազմակերպմամբ, նախաձեռնում են բողոքի ցույց ընդդեմ միջազգային տարատեսակ կառույցների։ 

    Ցույցը համընկնում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի հետ Երևան։ 

    Կոչ ենք անում բոլորին, սույն թվականի ապրիլի 9ին, ժամը 19:00 լինել Հանրապետության հրապարակում ձեզ հետ բերելով ՀՀ , ԼՂՀ դրոշներ, մոմեր և պաստառներ, որոնց բովանդակության հետ կապված կլինեն հավելյալ առաջարկներ:

    Միջոցառման ֆեյսբուքյան հղումը ՝ https://www.facebook.com/events/800197676779000/

    Загрузка...