Որ դեպքում է հնարավոր ռուս խաղաղապահների մուտքը Ղարաբաղ.մամուլ

    428

    «Ժամանակի» զրուցակիցն է Ամերիկյան Stratfor հետախուզական-վերլուծական կենտրո­նի Եվրասիա բաժնի վերլուծաբան Եվգենի Չաուսովսկին։

    Եվգենի, ինչո՞վ եք բա­ցատրում հակամարտության կտրուկ բռնկումը զորքերի շփման գծում։ Դուք համա­ձա՞յն եք այն տեսակետի հետ, որ հարձակումը նախաձեռնել էր ադրբեջանական կողմը։ Ի՞նչ հաշվարկներ է ունեցել Ադրբեջանը՝ Ձեր կարծիքով։

    Կարծում եմ՝ բազմաթիվ գոր­ծոններ կան, որոնք կարող են բացատրել վերջին էսկալացիան Լեռնային Ղարաբաղում։ Ան­շուշտ, Ադրբեջանը ուներ ներ­քին դրդապատճառներ՝ ցան­կանում էր փոխել ստատուս քվոն, բայց սա նաև կապված է ավելի լայն աշխարհաքաղաքական զարգացումների հետ՝ ռուս-թուրքական դիմակայությունը Սիրիայում, նաև Ռուսաստանի և Արևմուտքի լարված հարա­բերությունները։ Այս ամենը կա­րող էին ազդել Լեռնային Ղարա­բաղում իրավիճակի սրման վրա։ Սրացումներ նախկինում, իհարկե, լինում էին ժամանակ առ ժամանակ, բայց սա ամենալուրջ էսկալացիան էր։

    Մարտական գործողու­թյունները սկսվեցին Վաշինգտոնի գագաթնաժողո­վից անմիջապես հետո։ Ինչ­պե՞ս կմեկնաբանեք այս հան­գամանքը, ինչի՞ց էր դժգոհ Ալիևը։

    Ինչպես արդեն նշեցի՝ Ադրբե­ջանը դժգոհ է ստատուս քվոյից ԼՂ-ում և ամեն կերպ փորձում է մարտահրավեր նետել դրան։ Նրա նպատակն է լուծել ներքաղաքական խնդիրները և վերա­դարձնել տարածքները։ Շատ դժվար է ասել, թե ինչ է տեղի ու­նեցել Վաշինգտոնում, քանի որ մենք չգիտենք կոնկրետ մանրամասներ, բայց պարզ է, որ Ադրբեջանը գոհ չէր այն ամե­նից, ինչ տեղի ունեցավ գագաթնաժողովի ընթացքում։ Իմ կար­ծիքով՝ նրանք փորձում են ու­ղերձ հղել, որ Լեռնային Ղարաբաղը «սառեցված» հակամար­տություն չէ։ Ադրբեջանը հաս­կացնում է այնպիսի երկրների, ինչպիսիք են, օրինակ, Ռուսաս­տանը, Թուրքիան և անգամ Մի­ացյալ Նահանգները, որ Ադրբե­ջանը դժգոհ է ստատուս քվոյից։

    Ժամանակ

    armversion.am

    Загрузка...