Հակառակորդը ցանկացել է դիվերսիոն գրոհ ձեռնարկել Սարսանգի ջրամբարի վրա. տարածքը խիստ վերահսկողության տակ է

    626

    Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ազերի ճիվաղների կողմից դիվերսիոն գործողություններ կատարելու հետևանքով ԼՂՀ-ում ուժեղացված հսկողության տակ են վերցվել գրեթե բոոր կարևորագույն և ստրատեգիական նշանակություն ունեցող հիմնարկ-ձեռնարկությունները:

    Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը՝ հավելելով, որ դեռևս ապրիլի 2-ից Արցախի և Հայաստանի ոստիկանության աշխատակիցները իրենց հսկողության տակ են պահում Արցախի համար թիվ մեկ ստրատեգիական օբյեկտ համարվող Սարսանգի ջրամբարը:

    Աղբյուրի հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմը մտադրություն է ունեցել, որպեսզի դիվերսիոն գործողություններ կատարելով գրոհ ձեռնարկի նաև ջրամբարի վրա, սակայն, շնորհիվ Արցախի և Հայաստանի ոստիկանների, ադրբեջանական կողմը չի կարողացել իր նպատակին հասնել: Ջրամբարի տարածքում ժամանակակից սպառազինությամբ մեր տղաները հսկում են ողջ հատվածը:

    Սարսանգի ջրամբարի անվտանգության պահպանմանը մասնակցում են նաև Հայաստանի ոստիկանության կինոլոգիական ծառայությունը՝ հատուկ հետախուզական շներով:

    Загрузка...