Իրադրությունն առաջնագծում

    364

    Ապրիլի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ  իրադրությունը մնացել է  նույնը: Որոշ  հատվածներում հակառակորդը խախտել է կրակի դադարեցման  շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունը՝  կիրառելով  հրաձգային ևականանետային զինատեսակներ: Մասնավորապես հարավային և հյուսիսային ուղղություններում տեղակայված հայկական  դիրքերի վրա կրակոցներ ենարձակվել 60 մմ ականանետից (2 արկ) և ՀԱՆ-17 տիպինռնականետից (14 արկ):

    ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել  վստահորեն  իրականացնել իրենց առջև դրվածմարտական խնդիրը: 

    Բացի վերոնշյալից իրազեկում ենք, որ համաձայն կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածության, այսօրվա ընթացքում ադրբեջանական կողմին հնարավորություն կտրվի շփման գծում շարունակելու իրականացնել  դիակների որոնման աշխատանքներ:

    Հիշեցնում ենք նաև, որ ՊԲ-ի մեկ զինծառայողի ճակատագիր շարունակում է մնալ անհայտ, որի վերաբերյալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով կատարվում են համապատասխան հարցումներ:

    ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

    Загрузка...