Տարածքների վերադարձն ու Ղարաբաղի կարգավիճակը՝ ռազմական հաղթանակ, դիվանգիտական փակուղի

    365

    hayeli.am-ը գրում է.

    Վերջին օրերի պատերազմական գործողություններին անդրադառնալով՝ Ազգային ժողովի պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է, որ Լեռնային Ղարաբաղի  հակամարտությունը նոր փուլ է մտել և  այս փուլում հայկական կողմի ռազմական հաղթանակը պետք է ամրագրել դիվանագիտորեն: «Ես կարծում եմ՝ մենք շատ արագ պետք է կարողանանք երեք բան անել՝ տալ պատերազմական իրավիճակի առաջացման պատճառների ճիշտ բացատրությունը, գնահատել այդ օրերին մեր գործողությունները, ճշգրտել մեր հետագա անելիքները։ Այստեղ գլխավորն իհարկե այն է, թե արդյոք հնարավո՞ր էր կանխել այս պատերազմը և խուսափել բազմաթիվ զոհերից», – գրել է Օսկանյանը։

    Նրա կարծիքով, 1994-ից ի վեր հրադադարի պահպանմանը նպաստել է երկու գործոն՝ բանակցություններով հարցի կարգավորման իրական հեռանկարը և շփման գծի երկու կողմում ռազմաքաղաքական ու տնտեսական հավասարակշռությունը:

    Վերջին տարիներին այս գործոններն էապես խախտված են։ Մի կողմից բանակցությունները տևական ժամանակ է՝ խոր փակուղու մեջ են, մյուս կողմից՝ ռազմատենչ հայտարարությունների և սպառազինությունների վրա մեծ ծախսերի արդյունքում Ադրբեջանը սկսել էր հավատալ իր ռազմական առավելությանը:

    Օսկանյանը նշում է, որ այս երկու գործոնների համադրումն էր, որ ստացավ պատերազմական արտահայտություն:

    Օսկանյանի խոսքով՝ դիվանագիտական հարթությունում անհրաժեշտ է բանակցությունները դուրս հանել փակուղուց.

    «Բանակցային փակուղին չի բխում մեր շահերից։ Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելը մեր դիվանագիտության և արտաքին քաղաքականության թիվ մեկ խնդիրը պետք է լինի», – եզրափակել է նախկին ԱԳ նախարարը:

    Օսկանյանն այս հարցում իրավացի է՝ ԼՂՀ հակամարտության բանակցային փակուղին և դիվանագիտական վակումն առավել քան ակնհայտ է: Բայց ինչի՞ց է առաջ եկել այս իրավիճակը:Լևոն Տեր-Պետրոսյանն, օրինակ,  գտնում է, որ Ղարաբաղը Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ դադարել է լինել կոնֆլիկտի կողմ: Քոչարյանի  համաձայնությամբ  բանակցությունների սեղանին դրված մադրիդյան սկզբուքներից բխող պայմանագրային լուծումներում  Արցախը հակամարտության կողմ չի դիտարիկվում:

    Երկորոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը  Tert.am-ոին տված պարզաբանման մեջ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցում կարևորել է միայն բանակի սպառազինությունը՝ դիվանգիտությանը բացառապես չանդրադառնալով: Նրա փոխարեն դա փաստացի արել է քոչարյանական տարիների ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ անուղակիորեն քար նետելով Տեր-Պետրոսյանի դիվանագիտական կուրսի ուղղությամբ:<< 1991-1994-ին ռազմական դաշտում տարած հայկական կողմի հաղթանակը դիվանագիտորեն ամրագրելու կարիքն ունի ոչ թե Ադրբեջանը, այլ հայկական կողմը>>,- իրավացիորեն շեշտել է Օսկանյանը՝ թերևս հիշեցնելով, որ 94 թվականի հրադադարի պայմանագրում ռազմի դաշտում տարված հաղթանակներն արձանագրված չեն եղել : Այն ժամանակ հայկական դիվանգիտությանը չհաջողվեց իբրև հաղթող կողմ որևէ կետ ամրագրել բիշքեկյան հուշագրում: Հրադադրով ընդամենը  պետարազմը դադարեցվեց, սակայն կոնֆկլիտը չլուծվեց: Ավելին՝ հրադադրի պայմանագրից բացարձակ չի երևում, որ հայկական կողմը պատերազմում հաղթել է:ՖԲ  ձևակերպեսնք ՖԲ օգտատիրոջ բնրոշամաբ՝ այն ժամանակ էլ բուշլաթներով ձեռք բերված պետարեզմը կոստյումավորները չկարողացան պահել:

    Մադրիդյան սկզբունքերը, որոնց հեղինակներից է նաև անձամբ պարոն Օսկանյանը, բանակցային գործընթացը հասցրել են  փակուղու: Սա Օսյանյանի արձանգրումն է: Հետևաբար՝ մադրիդյան սկզբուքները այլևս մրցունակ չեն և այստեղ նոր մոտեցումների անհարաժեշտություն կա:  Ո՞րն է այդ դեպքում հայկական կողմի մոտեցումը և ի՞նչ թեզի վրա է կառուցվելու  Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու  հայկական դիվանագիտությունը:   Այս հարցի պատասխանը առայժմ անորոշ է՝ դրան չեն անդրադարձել ո՛չ ներկա, ո՛չ էլ նախկին նախագահները, ո՛չ ներկա, ոչ էլ նախկին ԱԳ նախարարները:

    Բանակցային գործընթացը շարունակվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով և Ռուսաստանը այստեղ աճող դերակատարում ունի, քանի որ վերջին օրերի ռազմական գործողությունները կասեցվել են Մոսկվայի ուղղակի միջամտությամբ: Ընդ որում ռազմակորն գործողությունների կասեցմամբ՝ Մոսկվան կանխել է ադրբեջանական նոր տարածքների կորուստը, քանի որ հայկական բանակը անցել էր հաղթական հակագրոհի: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը հայտարարել է, որ բանակցային սեղանին դրված 3 սկզբունքներից ու 6 տարրերից ամենակարևորը տարածքների վերադարձն է և ԼՂ կարգավիճակը, հարցեր, որոնք մեկ օրգանական ամբողջություն են կազմում:

    Ռուս-ադրբեջանական հերթական  մեղրամիսը նոր է սկսվել, ուստի Մոսկվայի մոտցումը գոնե այս փուլում հայկական կողմի համար չի կարող ընդունելի լինել:

    Դավիթ Մանուկյան

    Загрузка...