Դատախազությունը մեծահարուստ Լևոն Հայրապետյանի համար 7 տարվա ազատազրկում է պահանջում

    298

    Դատախազության ներկայացուցիչը դատարանին կոչ է արել հայազգի ձեռներեց Լեւոն Հայրապետյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման:

    Նրան մեղադրում են 700 հազար դոլար յուրացնելու մեջ:

    «Դատարանին խնդրում եմ Հայրապետյանին պատժել յոթ տարվա ազատազրկումով ընդհանուր ռեժիմի գաղութում»,- ասել է դատախազը: Նրա կարծիքով Հայրապետյանի մեղքը ապացուցվում է ականատեսների, տուժածների ցուցմունքներով ու դատապաշտպան Սերգեյ Անտոնովի հեռախոսային բանակցություններով: Մինչդեռ ամբաստանյալի դատապաշտպանը համարում է, որ ձեռներեցի դեմ դատական գործը «պատվիրված է»:

    Հայրապետյանը մեղադրվում է «Բաշնավթ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի գործով գումարային միջոցներր լվացման ու մսխման մեջ: Նրան ձերբակալել են 2014-ի հուլիսի 15-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում, որտեղ նա ժամանել էր Նիցցայից: Նրան առաջադրել են մեղադրանք ՌԴ ՔՕ 160 ու 174 հոդվածներով ( Ուրիշի ունեցվածքի յուրացում կամ մսխում ու ապօրինի ճանապարհով ձեռքբերված միջոցների օրինականացում):

    Նրա դեմ հարուցվել է քրեական գործ նաեւ խաբեբայության մեղադրանքով: Նախկին սենատոր Իգոր Իզմեստիեւի մայրը Հայրապետյանին մեղադրել է իրենից 700 հազար դոլար գողանալու մեջ: Հայրապետյանը դրա դիմաց խոստացել էր ավելի մեղմ պատիժ ապահովել նրա որդու համար, որը հիմա ցմահ ազատազրկման է դատապարտված:

    Загрузка...