Պրոդյուսերն արդարացնում է քառօրյա պատերազմի օրերին Ռազմիկ Ամյանի և Մարտին Մկրտչյանի՝ ՌԴ-ում կայացած համերգները

    525

    Ըստ տարածված լուրերի՝ վերջին օրերին, երբ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում լայնածավալ գործողություններ էին իրականացվում, որի ընթացքում ունեցանք շուրջ 56 զոհ եւ 121 վիրավոր, Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում Ռազմիկ Ամյանն ու Մարտին Մկրտչյանը համերգներով էին հանդես գալիս: Նույն տեղեկությունների համաձայն՝ նրանց համերգները լեփ-լեցուն են եղել, այն դեպքում, երբ ռուսաստանաբնակ հայերը գրեթե չեն արձագանքում Հայաստանում տիրող իրադարձություններին, իսկ Մարտինն ու Ռազմիկը ոչ մի կերպ  չեն հիշատակել քառօրյա պատերազմի մասին:

    Այս տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն լսելու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց երգիչների պրոդյուսեր Արմին Մովսիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.

    «Փառք Աստծո, այսօր համացանցի դար է ու շատ հեշտ է յուրաքանչյուր բանի մասին տեղեկանալ: Մեր պաշտոնական էջերում դեռեւս շատ վաղուց էր տեղադրված Մարտինի եւ Ռազմիկի՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում համատեղ համերգների օրերը: Համերգները մեկնարկել էին մարտի 7-ից, իսկ երբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սրվեց իրավիճակը, մենք դեռեւս չէինք ավարտել համերգային արշավը եւ մնացել էր ընդամենը երեք համերգ: Լարված օրերի սկզբում Եկատիրինբուրգ քաղաքում էինք, այդ ժամանակ որոշեցինք չեղյալ հայտարարել համերգներն ու վերադառնալ Հայաստան, բայց հետո քննարկեցինք ու հասկացանք, որ ՌԴ-ի հայ համայնքը հաղորդագրություն տարածելու կարիք ունի եւ լավագույն միջոցը կարող էին լինել հենց այդ համերգները»:

    Շարունակությունն այստեղ:

    Загрузка...