Ճապոնիայում ձկնորսները հազվագյուտ մեծաբերան շնաձուկ են որսացել

    823

    Ճապոնիայի ափերին ձկնորսները Megachasma pelagios (մեծաբերան շնաձուկ) տեսակի հազվագյուտ շնաձուկ են բռնել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Independent-ը: Հինգ մետրանոց շնաձուկը շուրջ մեկ տոննա է կշռում:

    Մեծաբերան շնաձկները հայտնաբերվել են 1976 թվականին, Հավայան կղզիների հարեւանությամբ: Դրանք հայտնի երեք տեսակի շնաձկներից են, որոնք սնվում են պլանկտոններով եւ վտանգավոր չեն մարդկանց համար: Այս տեսակի ներկայացուցիչները հանդիպում են Քալիֆորնիայի, Ճապոնական կղզիների, Ֆիլիպինների, Ինդոնեզիայի, Սենեգալի ափերին եւ Ավստրալիայի ափամերձ շրջաններում:

    Մեծաբերան շնաձկները ցերեկային ժամերին լողում են 150 մետր խորությամբ, իսկ գիշերը՝ գրեթե ջրի մակերեւույթին: Այս տեսակի բացահայտման պահից ի վեր աշխարհում ընդամենը շուրջ 60 ներկայացուցիչ է նկատվել:

    Загрузка...