Ճի՞շտ է, որ դաշտանի ժամանակ չի կարելի սեռական հարաբերություն ունենալ

    305

    Դաշտանի ժամանակ սիրով զբաղվելը գրավում է որոշ տղամարդկանց իր արգելվածությամբ, իսկ կանանց՝ հղիանալու ցածր հավանականությամբ: Պետք է ասել, սակայն, որ կանայք, չդիմադրելով կրքին, սեռական հարաբերություն են ունենում այդ օրերին՝ գլխի չընկնելով, որ այդպիսով վտանգի են ենթարկում իրենց առողջությունը: Այսպիսով, արդյո՞ք ճիշտ է, որ դաշտանի ժամանակ չի կարելիսեռական հարաբերություն ունենալ:

     

    Իրականում չի արգելվում, բայց և խորհուրդ չի տրվում տարատեսակ բորբոքային խնդիրներից խուսափելու համար: Եթե այնուամենայնիվ անխուսափելի է հարաբերությունը, ապա պետք է լինի միայն անմիջապես ցնցուղ ընդունելուց հետո:

     

    Դաշտանի շրջանում բացվում է արգանդի պարանոցը, որպեսզի դաշտանային արյունը դուրս գա արգանդի խոռոչից, և արգանդի լորձաթաղանթը վերափոխվի: Ուստի այս ժամանակ բարձրանում է արտաքին միջավայրից էնդոմետրիում՝ արգանդի խոռոչ վնասակար մանրէների ներթափանցման հավանականությունը: Այս է պատճառը, որ ավելի նախընտրելի է դաշտանի օրերին սեռական
    հարաբերությունից պարզապես զերծ մնալ և պահպանել հիգիենայի կանոնները:

     

    Աղբյուրը՝ sotskiy.am