Դավութօղլուն ԵԽԽՎ-ում հայտնվել է անհարմար հարցերի տարափի տակ

    465

    Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնվել է մարդու իրավունքների իրավիճակի, սիրիացի փախստականների դրության, քրդերի ճնշումների եւ Թուրքիայում սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ ծրագրերի հետ կապված անհարմար հարցերի տարափի տակ:

    ԵԽԽՎ խորհրդարանականները Դավութօղլուին հիշեցրել են անցյալ շաբաթ Եվրախորհրդարանում եվրաինտեգրման ուղում Անկարայի ջանքերի մասին զեկույցում Թուրքիայի առաջ կանգնած խնդիրները, որոնք նա դանդաղում է լուծել:

    Զեկույցում նշվել էր, որ թուրքական իշխանությունների կողմից խիստ դանդաղ առաջ տարվող քաղաքական բարեփոխումները «չեն համապատասխանում եվրոպական ժողովրդավարական արժեքների ոգուն»:

    Զեկույցը մտահոգություն էր հայտնել, որ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում»կուսակցության կողմից առաջարկվող սահմանադրական փոփոխությունները լրջորեն կամրապնդեն այդ երկրի նախագահ Թայիփ Էրդողանի դիրքերն՝ ի վնաս Թուրքիայի ազգային խորհրդարանի լիազորությունների:

    Բոլոր հարցերին ի պատասխան՝ Դավութօղլուն հավատացրել է, որ «Թուրքիայի նոր սահմանադրությունը պետք է ամբողջությամբ համապատասխանի մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական սկզբունքներին»:

    Մանրամասն՝ «Artsakhpress.am»–ում

    Загрузка...