Արյունոտ միջադեպ պաշտոնյաների որդիների մասնակցությամբ (լուսանկար)

    701

    Henaran.am-ը գրում է.

    Այս գիշեր Երևանի կարաոկե-բարերից մեկում տեղի է ունեցել արյունոտ ծեծկռտուք: Կարաոկեի աստիճանները արյան մեջ կորած են: Henaran.amն հաջողվել է պարզել, որ արյունոտ միջադեպի մասնակիցներից մեկը հայտնի պաշտոնյայի որդի է, մյուսը` դարձյալ հայտնի մեկի մերձավորներից: Երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, ծեծկռտուքի գլխավոր հերոսներն այնքան գինովցած ու տաքացած են եղել, որ անգամ չեն ենթարկվել ոստիկաններին, ինչը ստիպել է վերջիններիս «քոթակել» դրանց:

    Նկատենք, տեղի ունեցածի մեջ կա նաև հասարակությանը մտահոգող բաղադրիչ: Կատարվածը ոչ թե ողբերգություն է, այլ զավեշտ, որը վիրավորում է  այս օրերին  սահմանին կանգնած հայորդիներին եւ ողջ հասարակությանը: Վիրավորում է այն բոլոր սուրբ տղաների հիշատակը, ում առաջ հայ մարդը հավերժական խոնարհում ունի:

    Հայաստանը դե ֆակտո պատերազմի մեջ է, հայ զինվորն իր արյունն է թափում սուրբ հողի համար, հայ մայրերը աղոթք են բարձրացնում առ Աստված, մինչդեռ «քաղաքային պատերազմի» այս լպրծուն հերոսները իրար արյուն թափելով «կայֆավատ»  են լինում երևանյան բարերում: Henaran.amը առայժմ զերծ է մնում անուններ հրապարակելուց` սպասելով ոստիկանության արձագանքին:

    13061984_938942152893579_7574126757081829497_n

    Загрузка...