Շուտով բարձրաստիճան սպաների համախմբման մասին կհայտարարվի

    398

    Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) նախաձեռնությունը՝ ուղղված աշխարհի բոլոր հայազգի գեներալներին ու ռազմական փորձագետներին համախմբելուն, կյանքի կկոչվի մինչեւ այս ամսվա վերջ: Կոնկրետ օրը դեռ որոշված չէ:

    Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Տեր-Թադեւոսյանը՝ հավելելով, որ այս պահին իրականացվում են հյուրանոցների հետ պայմանավորվածություններ եւ այլ տեխնիկական հարցեր:

    Գեներալ-մայորը նպատակ ունի բարձրաստիճան սպաների ու փորձագետների միջոցով ռազմական-ուսումնական կենտրոններում համապատասխան գիտելիքներ փոխանցել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են զինվորագրվել հայոց բանակին: Նա այն համոզմանն է, որ եթե ցանկանում ենք՝ թշնամին այլեւս երբեք չհանդգնի հարձակվել մեզ վրա, առավել եւս՝ ոտք դնել մեր սուրբ հողին, պետք է լինենք միասնական: Ըստ նրա՝ միայն այդպես է հնարավոր արժանի լինել մեր զինվորի թափած արյանը, իզուր չկորցնել այդ արյունը:

    Մեր զրույցում Տեր-Թադեւոսյանն ասաց, որ համախմբվելու իր կոչին բազմաթիվ ազատամարտիկներ են արձագանքել, սակայն եկել է պահը, որ ընտրվեն նրանք, ովքեր կարող են կոնկրետ այս գործում ներդրում ունենալ:

    «Այսօր էլ էին երկու հոգի զանգել: Թիվ չեմ կարող նշել, բայց բավականաչափ արձագանքներ կան: Ուղղակի մեզ պետք են նրանք, ովքեր որ այս գործում անելիք կունենան, թե չէ ցանկացողներ շատ-շատ են եղել: Մենք չենք ցանկանում որեւէ մեկին նեղացնել, բայց մենք ենք որոշելու, թե արձագանքողներից ում հրավիրենք»,- ասաց Տեր-Թադեւոսյանը:

    Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

    Загрузка...