26-ամյա երիտասարդը պայթուցիկն ավտոբուսով տեղափոխելիս է եղել իրենց տուն՝ մորը պայթեցնելու համար

    510

    Yerkir.am ը գրում է 

    Հայտնել ենք, որ, Yerkir.am-ի տեղեկություններով, 63 համարի ավտոբուսի պայթելու դեպքի վայրում հայտնաբերված քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա դժգոհություններ է ունեցել ազգականներից և նախապատրաստվել էր պայթեցման եղանակով վնասել նրանց: Մեզ հասած նախնական վարկածի համաձայն` հավանաբար, հենց նա էլ պայթուցիկ նյութեր է տեղափոխել ավտոբուսով, քանի որ ամենից շատ նրա մարմինն է վնասվել:

    Իրավաբան.net-ի տեղեկություններով` նախկինում երկու անգամ դատված 26-ամյա երիտասարդը պայթուցիկը այդ ավտոբուսով տեղափոխելիս է եղել իրենց տուն՝ մորը պայթեցնելու նպատակով: Իրավաբան.net-ը գտնվել է նրա բնակության վայրում, որտեղ քննչական գործողություններ էին կատարվում: Կայքի տեղեկություններով` նաև չեն հայտնաբերվել օտար մետաղական տարրեր, որոնք կիրառում են պայթուցիկի վնասակարությունը մեծացնելու նպատակով, այսինքն՝ ահաբեկչություն կատարելու վարկածը հերքվում է:

    Լուսանկարը` Իրավաբան.net-ի

    Загрузка...