Խպիպի(զոբ) բուժումը ժողովրդական մեթոդներով

    1029

    Tert.am-ը գրում է.

    Վահանագեղձի մեծացումը, որը հայտնի է որպես խպիպ (զոբ) անվամբ,  հաճախ հանդիպում է միջին տարիքի կանանց մոտ: Այն արտահայտվում է հորմոնալ խանգարումներով, վահանագեղձի տարածքի այտուցվածությաբ, սրտի բաբախման  արագացմաբ, դյուրագրգռությամբ, տրամադրության տատանմաբ և այլ:

    Այս հիվանդության առաջացման պատճառ հաճախ դառնում է օրգանիզմում յոդի քանակության պակասը, որը հանգեցնում է  տարբեր  հորմոնալ խանգարումների:
    Հնագույն ժամանակներից,  զոբի բուժման համար հայտնի են  շատ արդյունավետ ժողովրդական  միջոցներ և բաղադրատոմսեր, որոնք հիմնականում ներառում են տարբեր բուժական  բույսերի և խոտաբույսերի օգտագործումը:
    Վահանագեղձի բուժման  ամենահին ու արդյունավետ ժողովրդական միջոցներից մեկը հանդիսանում է կղմուխ խոտաբույսի օգատգործումը: Անհրաժեշտ է  0.5 լիտրանոց բանկան,  կիսով չափ լցնել կղմուխի ծաղիկներով,  մինջև բանկայի ծայրը ջուր ավելացնել, լավ փակել  և թողնել թրմվի 14 օր:

    Այնուհետև, թուրմը քամել և օգտագործում կոկորդի ողողումների համար: Օրվա ընթացքում, քնելուց առաջ մեկ ողողումը բավական է:
    Այդ միջոցի շնորհիվ կարելի է հնարավորինս նվազեցնել զոբի չափերը,  իսկ երբեմն լիովին ազատվել դրանից:
    Այս հիվանդության դեմ պայքարելու ևս մեկ արդյունավետ ժողովրդական միջոց է հանդիսանում կտավատի յուղը: Այն կարելի է ընդունել  ուտելուց կես ժամ առաջ, օրական 3 անգամ մեկ ճաշի գդալի չափով:
    Բացի այդ, զոբի բուժումը ժողովրդական միջոցներով, իր մեջ ներառում է  թուրմերի և դեղաբույսերի եփուկների օգտագործում, որոնք ի վիճակի են կարգավորել վահանագեղձի գործառույթները: Օրինակ, կարելի է պատրաստել  թուրմ սպիտակ մատուտակից (лапчатки), ինչպես նաև առյուծագիից (пустырник) կամ հունական ընկույզի կեղևներից: Վերջինս հարկավոր է ընդունել մի քանի կաթիլ, օրական 2-ից 3 անգամ:

     

    Հիանալի արդյունք կարելի է ստանալ հետևյալ հավաքածուից: Վերցնել մեկ բաժին դեղնածաղիկ (օրոճ), 2 բաժին հովտաշուշան, 3 բաժին առյուծագի և մաթուզենու ծաղիկներ : Ստացված  հումքից  վերցնել 1 ճաշի գդալ և խառնել 1500մլ եռացրած ջրի հետ և ընդունել 30 մլ ուտելուց առաջ,  օրական  3 անգամ: 
    Այս հիվանդությունից ազատվելու հիանալի միջոց է համարվում հյութային թերապիան: Օրինակ, հնուց օգտագործվում էր կարտոֆիլի հյութը: Հարկավոր է օրական 3 անգամ, ուտելուց  կես ժամ առաջ խմել  50 գրամ հյութ: Մեկ այլ հիանալի միջոց է համարվում կարտոֆիլի հյութի հետ այլ հյութերի համատեղման բաղադրատոմսը:

     

    Համաձայն հնագույն բաղադրատոմսերի, ամենալավ համադրությունը համարվում է բազուկի, վարունգի և կարտոֆիլի, կամ էլ գազարի, կարտոֆիլի և նեխուրի հյութի խառնուրդը: Ինչ վերաբերում է դիետաներին, ապա վահանագեղձի հետ կապված խնդիրներից ազատվելու համար ցանկալի է կանոնավոր օգտագործել լամինարիա (գորշ ջրիմուռներ):
    Վահանագեղձի գործունեության կարգավորման հիանալի միջոց է համարվում ալոճենու ծաղիկներից պատրաստված թուրմը: 1 ճաշի գդալ ալոճենու ծաղիկները եփել 200մլ եռացրած ջրում և ընդունել օրական 3 անգամ 1 ճաշի գդալի չափով:

     

    Եվ ի վերջո ևս մեկ բնական միջոց է համարվում բալենու կեղևներով պատրաստված թուրմը:Չորացած ծառի կեղևների վրա լցնել 1 լիտր օղի , թողնել թրմվի 3շաբաթ և օրական 3 անգամ ընդունել 1 ճաշի գդալ այդ թրմօղուց: Զոբի բուժումը ժողովրդական միջոցներով կարող է բավական արդյունավետ լինել, սակայն անցանկալի արդյունքներից և օրգանիզմի անակնկալ արձագանքներից խուսափելու համար, մինչ բուժումը խորհրդակցեք մասնագետների հետ:

     

    Աղբյուրը՝ med2.ru