Դավիթ Բաբայանը Արցախում վերջին դեպքերի և հնարավոր զարգացումների մասին

    523

    Արցախյան հիմնախնդիրը և Արցախն ընդհանրապես միավորող գաղափար է: Մենք միշտ պետք է լինենք միասնական՝ անկախ քաղաքական հայացքներից:

     Եվ այստեղ որևէ շահարկումներ, որևէ նեղ քաղաքական նպատակների հետապնդման համար հիմք ու հնարավորություն չպետք է լինի: Դա հասկանում են բոլոր լուրջ քաղաքական գործիչները,-անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը, «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

    Բաբայանը տեղեկացրեց, որ Տեր-Պետրոսյանը այցելել է Արցախ իրավիճակին տեղում ծանոթանալու համար, եղել են աշխատանքային քննարկումներ Արցախի ԱԺ նախագահի, վարչապետի, բանակի հրամկազմի հետ:

    Անդրադառնալով Արցախի նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ Բաբայանը նշեց, որ դա Տեր-Պետրոսյանի տպավորությունների ամփոփումն է եղել, քանի որ ինչպես նշվեց, նա հանդիպել է Արցախի իշխանության բոլոր թևերի հետ:

    Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոյանը ճեպազրույցում ասել էր հետևյալը. «Հայաստանի և Արցախի իշխանությունները գործում են հաստատակամ ու վստահ: Կարծում եմ իշխանությունները հանգիստ, զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը»:

    Անդրադառնալով սահմանում Ադրբեջանի կողմից իրականացվող կուտակումներին, խոսնակը նշեց, որ արցախյան կողմը ուշի ուշով հետևում է բոլոր զարգացումներին:

    «Մայիս ամիսը յուրահատուկ ամիս է հայ ազգի համար՝ հաղթանակների ամիս է, իսկ այդ տոնական օրերին Ադրբեջանը յուրովի է «շնորհավորում»: Ուստի չի բացառվում, որ տարբեր տիպի պրովոկացիաների դիմի ադրբեջանական կողմը»,- նշեց Բաբայանը և հավելեց, որ չեն համապատասխանում իրականությանն այն տեղեկությունները թե այդ կուտակումները ինչ-որ կերպ խուճապային տրամադրություններ են առաջացրել, կամ անհանգստություն:  

    Բաբայանը նաև նշեց, որ արցախյան կողմը հետևում է իրավիճակին, և եթե լինեն անհանգստացնող գործողություններ ապա «կչեզոքացվեն նման զարգացումները»:

    «Լայնածավալ պատերազմի հավանականություն, թեպետ, միշտ էլ կա, բայց հիմա նվազել է, հատկապես այն բանից հետո, երբ հակառակորդը չկարողացավ հասնել իր նպատակին քառօրյա պատերազմի ընթացքում և հաշվի առնելով միջազգային հանրության մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների շատ հստակ դիրքորոշմանը, որ անընդունելի է ցանկացած ուժային տարբերակ»,- նշեց Բաբայանը:

    Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի կողմից ապրիլյան պատերազմում զինվորների խոշտանգումներ, մասնավորապես՝ գլխատում իրականացրած հատուկջոկատայինին պարգևատրելու փաստին, ապա ըստ Դավիթ Բաբայանի, այնտեղ առկա է  թուրքական գործոն:

    «Սա ահաբեկչության ֆաշիզմի ու հումանիզմին դեմ մի դրսևորում է: Ավելին՝ ըստ որոշ տվյալների, այստեղ նաև կա թուրքական գործոն: Որովհետև Թուրքիան եզդիներին և քրդերին որպես մեկ միավոր է ընդունում, ինչն, իհարկե, այդպես չէ: Եվ դա, ըստ որոշ տեղեկությունների, եղել է Թուրքիայի հատուկ խնդրանքը այդ արարքն իրագործողին պարգևատրել, որը կծառայի որպես ահազանգ քուրդ ժողովուրդին»,- նշեց Բաբայանը և հավելեց, որ բացի ադրբեջանական պարգևից, Ալիևը եղեռնագործին փոխացնել է նաև թուրքական պարգև:

    Загрузка...