Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը կոչ է անում ԱՄՆ-ին դատապարտել թուրքական հարձակումները Գարո Փայլանի դեմ

    470

    Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում ԱՄՆ իշխանություններին դատապարտել թուրքական հարձակումները քրդամետ կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանի դեմ:

    Horizon Weekly-ի փոխանցմամբ՝ իր հայտարարության մեջ Համբարյանը նշել է, որ նմանօրինակ կոչով հանդես էր եկել նաև Ստամբուլում թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունից առաջ:  

    Հիշեցնենք, որ թուրքական խորհրդարանում բախումներն ու ծեծկռտուքը սկսվել են ուրբաթօրյա նիստից հետո, որում քննարկվել է պատգամավորների անձեռնմխլիության օրինագիծը: Ծեծկռտուք տեղի է ունեցել նաև երեկ և այսօր:

    Загрузка...