Գնդակը դիպել էր զինվորի iPhone-ին ու փրկել նրա կյանքը (ֆոտո)

    339
    CNN Turk-ի փոխանցմամբ՝ թուրք զինվորական Մուսթաֆա Բոզոքլարն ընկել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների կրակի տակ, սակայն փրկվել է ոսկեպատ iPhone-ի շնորհիվ, որի մեջ մխրճվել է փամփուշտը:
    Ընդ որում՝ սմարթֆոնը լուրջ վնասվածքներ է ստացել և ենթակա չէ վերականգնման: Զինվորին հոսպիտալացրել են Դիարբեքիրի հոսպիտալում: Բոզոքլարին մարտի ժամանակ ցուցաբերած քաջության համար նվեր են հանձնել:
    Մարդինի նահանգապետն այցելել և նրան նոր iPhone է նվիրել, ընդ որում՝ նույն գույնի, ինչպիսին որ նա ունեցել է: Պաշտոնյան մանրամասնել է, որ դա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նվերն է:
    Загрузка...