Պետք է մի անգամ ձեռքը սեղանին խփեն՞, թե չէ. Միլիարդավոր դոլարները որ մտան Հայաստան ինչ արեցին (տեսանյութ)

    316

    Հայկական բանակը զինված է միայն մարտական ոգով: Հայտարարում է Արցախից երեկ վերադարձած, Միլիցիայի հատուկ նշանակության  ջոկատների միության նախագահ Գրիշա Սարգսյանը:

    «Բացի մարտական բարձր ոգուց,  ոչ մի բանով էլ զինված չէին: Մարտական ոգին հաղթեց: Եթե նույնիսկ չկանգնեցնեին,  4 օրվա ընթացքում մերոնք կանցնեին հակահարձակման  եւ արժանի հարված կտային»,- «Ա1+»-ին ասաց պարոն  Սարգսյանը:

    Ազատամարտիկին զայրացնում է այն, որ մենք ժամանակակից զինտեխնիկա չունենք եւ դրանում մեղադրում է  իշխանություններին:

    «Միլիարդավոր դոլարները որ մտան Հայաստան, ի՞նչ արեցին, ուր գնաց: Դրա համար պետք է պատասխան տան իշխանությունները:  Չի կարող անհատը հարուստ լինի պետությունից, Հայաստանում այսօր անհատներն ավելի հարուստ են, քան պետությունը:  Պետություն չկա, պետությունը սեփական կատու էլ չունի այսօր»,- ավելացնում է նա։

    Գրիշա Սարգսյանի  խոսքերով, այդ գումարները պետք է վերադարձվի  պետական բյուջե եւ բանակի համար զենք գնվի՝ բանակը վերջին տեխնոլոգիայով զինելու համար. «Մեր երեխաները մեղք են, եւ  հայ ազգը մեղք է»:

    Ապրիլի 2-ից Միլիցիայի հատուկ  նշանակության ջոկատների վետերանների միության 105 հոգանոց խումբը հերթապահում է Քարվաճառ-Մարտակերտ հատվածում, առաջիկայում նոր խումբ է գնալու:

    Անդրադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ ՌԴ որդեգրած քաղաքականությանը՝ Գրիշա Սարգսյանը նշում է.  Հայաստանը պետք է դուրս գա բոլոր ֆորմատներից. « Վերջիվերջո այս ազգը պետք է խելքի գա՞, թե չէ: Պետք է մի անգամ ձեռքը սեղանին խփեն՞, թե չէ: Չեմ հասկանում, ինչն է պահում, ինչն է խեղճացնում: Այդպես ռուսը խելքի կգա»,- եզրափակեց Միլիցիայի հատուկ  նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյանը:

     

    Загрузка...