Քննարկվել են զոհված եւ վիրավորված զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովման հարցերը

    318

    Հայաստանի ՊՆ վարչական համալիրում, այսօր՝ մայիսի 6-ին, տեղի է ունեցել աշխատանքային խոհրդակցություն՝ նվիրված զոհված եւ վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովման հարցերին:

    Խոհրդակցությանը մասնակցել է նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

    ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության ընթացքում բարձր է գնահատել երկու գերատեսչությունների միջեւ առկա համագործակցության մակարդակը եւ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող երկկողմ գործունեության արդյունավետությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ առաջիկա համատեղ անելիքները եւս միտված են լինելու զինծառայողների ու նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության խնդիրների լուծմանը:

    Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինծառայության զոհված եւ վիրավորված զինծառայողների ընտանիքներին սոցիալական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ կատարված աշխատանքներն ու ուսումնասիրությունների արդյունքները, եւ առաջիկայում, ըստ համապատասխան ուղղությունների, իրականացվելիք սոցիալական ապահովման միջոցառումները:

    Ընդգծվել է, որ անհրաժեշտ է անել ամենայն հնարավորը եւ համադրել բոլոր ջանքերը՝ կարճ ժամկետներում զոհված եւ վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների լուծման համար:

    Загрузка...