Երթ դեպի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ` ի պաշտպանություն Կարո Փայլյանի

    606

    Այս տարվա ապրիլի 24-ին Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը իր ելույթում հարգեց 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանության զոհերին: Այդ ելույթից հետո, խորհրդարանական քննարկման ժամանակ, նա ուղղորդված ու նախապես մշակված հարձակման ենթարկվեց: Նրա հասցեին հնչեցին նաև հայ լինելու վերաբերյալ հայհոյանքներ ու ռասիստական այլ արտահայտություններ: Թուրքական սոցցանցերում արդեն կոչեր են հնչում Կարո Փայլանին Հրանտ Դինքի պես սպանելու մասին:
    Կարո Փայլանի կյանքին վտանգ է սպառնում: Մենք մեր նախաձեռնությամբ ուզում ենք մեր աջակցությունը հայտնել հայազգի պատգամավորին, ով իր կյանքը վտանգի տակ դնելով Թուրքիայում խոսում է հայերի դեմ ցեղասպանության, հայապահպանության մասին: Մենք Կարոյի հետ ենք և հետևողական կլինենք, որ նրա կյանքին վտանգ չսպառնա: Այդ իսկ պատճառով մենք դիմելու ենք Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին՝ պահանջելով սթափության կոչ անել Թուրքիային, ու կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունները:
    Նամակը հանձնելու ենք կարճատև ցույցից հետո: ՄԱԿ-ին պետք է հիշեցնել իր իսկ առաքելության մասին, ու ստիպել, որ իր անդամ պետություններն էլ ընդունեն ու իրականացնեն այն պայմանները, որոնք պարտավորվել են կատարել:
    Ավելի ուշ կտեղադրենք նաև ՄԱԿ-ին ուղղվելիք նամակը, ինչպես նաև նկարներ, որոնք կարող եք տարածել:

    Հավաքվում ենք Հանրապետության Հրապարակի Հայփոստի դիմաց մայիսի 11-ին, ժամը 13:00-ից, 13:30 կշարժվենք դեպի ՄԱԿ-ի գրասենյակ, 14:00 կսկսենք ակցիան:

    hashtag: #IamGaro | #ԵսԿարոնԵմ | #BenGaro

    Միջոցառման մասին առավել մանրամասն` այստեղ:

    Загрузка...