Լիլիթ Մկրտչյանը կիսեց միավորն ակումբային առաջնության նախավերջին տուրում

    199

    Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը Ռուսաստանի ակումբային առաջնության նախավերջին տուրում կիսեց միավորը:

    Ռուսաստանի ակումբային առաջնության 8-րդ տուրում Մկրտչյանի թիմը՝ «Յուգրա»-ն մրցում էր «Համալսարանական» թիմի հետ և հաղթեց 2,5-1,5 հաշվով: Հայ շախմատիստ մրցում էր ռուս Ելենա Զայատցի հետ:

    Այժմ «Յուգրա»-ն 3-րդ տեղում է և ունի 10 միավոր:

     

    ՀԱՕԿ լրատվության բաժին