Աշխատանքներ, որոնց մասին իմանալով դուք այլևս երբեք չեք բողոքի ձեր աշխատանքից (լուսանկարներ)

    600
     
    -ը գրում է

    1. Ծառահատող

    Թվում է, թե ավելի հաճելի բան, քան բնության գրկում աշխատանքն է, չկա: Մինչդեռ, դա աշխարհի ամենավտանգավոր մասնագիտություններից մեկն է: Մահացության ցուցանիշը ծառահատողների մոտ 11 անգամ ավելի բարձր է, քան այլ մասնագիտությունների տեր մարդկանց մոտ:

    3_01

    2. Բժշկական թափոնների սերիլիզացնող

    Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է լինում օգտագործված ասեղների, ներարկիչների, հյուսվածքների նմուշների, բոլոր տեսակի թեստերի հետ: Դրանց, վերջնական արդյունքում ոչնչացվում են, բայց մինչ այդ նրանք պետք է անցնեն պարտադիր ստերիլիզացման ընթացակարգ: Աշխատողը հավաքում է բոլոր այդ նյութերը, դնում դրանք միկրոալիքային վառարանի նման հատուկ սարքի մեջ, որտեղ դրանք ախտահանվում են 127 աստիճան ջերմաստիճանի ներքո: Ավելորդ է ասել այս մասնագիտության հետ կապված բոլոր ռիսկերն ու վտանգները: Դիմակի կամ ձեռնոցների ամենաչնչին պատռվածքը բավարար որևէ վտանգավոր վիրուս վերցնելու համար:

    MAY 22, 2008 FILE PHOTO FILE - In this May 22, 2008 file photo, used syringes and needles are piled on the ground under an underpass on the west side of San Antonio where drug addicts shoot up. A U.N. human rights investigator says Wednesday, Sept. 14, 2011, up to a quarter of the world's trash from hospitals, clinics, labs, blood banks and mortuaries is hazardous and much more needs to be done to regulate it. (AP Photo/Eric Gay)

    3. Ձկան գործարանի աշխատակից

    Նրանց խնդիրն է հեռացնել ձկան գլուխը, մաքրել աղիքները և այլն: Թվում է, թե որևէ բարդ բան չկա, բայց աշխատանքային պայմանները սարսափելի են: Աշխատողները ողջ օրը գտնվում են չջեռուցվող գործարանում, ամբողջ ժամանակ ոտքերի վրա: Ցանկացած չնչին վնասվածք կարող է դառնալ վարակի բուն: Ամենասարսափելին հոտն է, որ ներծծվում է ոչ միայն հագուստի, այլև գործարանի աշխատողների մաշկի մեջ:

    4_04

    4. Արդյունաբերական սուզորդ

    Տեխնիկական սուզորդների աշխատանքային պայմանները պարզապես սարսափելի են: Սառը ջուր, թունավոր նյութերի թափոններ, նվազագույն տեսանելիություն: Բառացիորեն կոստյումի փոքրիկ ճեղքվածքը բավական է մի փունջ վարակների և թույների հետ բախվելու համար:

    4_05

    5. Կոյուղու աշխատակից Հնդկաստանում

    Ինչը՞ կարող է կոյուղու աշխատանքից վատը լինել: Պատասխանն ակնհայտ է՝ կոյուղու աշխատանքը Հնդկաստանում: Կարիք չկա նկարագրել աշխատակցի ծանր գործը, տարրական հարմարությունների բացակայության պայմաններում: Կարող ենք միայն նշել, որ այս աշխատանքի համար աշխատողը ամսական ստանում է մոտ $ 100:

    4_06

    6. Կետերի արտանետումների ուսումնասիրող

    Այս մարդիկ են զբաղվում բացառապես ծովերում ու օվկիանոսներում շագանակագույն կետերի որոնման աշխատանքով: Արտազատումների ուսումնասիրումը հնարավորություն է տալիս ավելին իմանալ կետերի գենետիկայի, հիվանդությունների և բնակավայրերի մասին:

    4_08

    7. Միջատների մասնագետ- դատաբժիշկ

    Սա մի մարդ է, որը դիակի վրայի միջատների և դրանց պատճառած վնասի առանձնահատկությունների հիման վրա օգնում են քննիչներին բացահայտել սպանություններ: Կարող ե՞ք պատկերացնել մի մարդու, որի հիմնական գործը մահացածի դիակի վրա միջատների որոնումն է:

    5_09

    8. Անասունների մարսողության մասնագետ

    Վերջին 150 տարիների ընթացքում որոշ գյուղացիական տնտեսություններում հենց այս աշխատողներն են հետևում անասունների մարսողությանը: Կենդանիների մարմնում տեղադրված խողովակը ուղղակիորեն տանում է դեպի կենդանու ստամոքս: Մասնագետներն այդպիսով վերահսկում են կենդանու մարսողությունը:

    20_10

    9. Մայրուղու վրայից մահացած կենդանիների մարմինների հավաքող

    Ցավալի է, բայց տարեկան ավտոճանապարհների վրա վթարի արդյունքում սպանվում են մեծ թվով կենդանիներ, այդ թվում և վայրի կենդանիներ: Բնականաբար, ինչ-որ մեկը պետք է դուրս բերի նրանց դիակները ճանապարհից: Ասխատանքի գլխավոր բարդությունը ոչ թե մարմինները ասֆալտից հեռացնելն է, այլ խուսափելը երթևեկության զոհ դառնալուց:

    3_03

    Загрузка...