Հայկական արտադրության դիպուկահար հրացաններ ու ատրճանակներ. Ռազմինֆոյի բացառիկ ֆոտոշարքը

    2035

    Զենքի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Ասպար Արմս» ՍՊԸ հրավերով Ռազմինֆոն կարողացավ նախօրոք ծանոթանալ հայրենական արտադրության հրազենի ու զինամթերքի որոշ տեսակների:

    Հանրությանն այս նմուշները կցուցադրվեն վաղը` հոկտեմբերի 8-ին, «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվելիք «Արձագանք-2013» ռազմական հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ:

    ASP-01 ատրճանակ

    Փամփուշտ 9×17 մմ
    Զանգվածը 850գ
    Երկարություն/բարձրություն 175մմ/125մմ
    Փողի երկարությունը 100մմ
    Պահունակի պարունակությունը 8 փամփուշտ

    ASP-01/ASP-01G ատրճանակը։

    ASP-01/ASP-01G ատրճանակը պահունակի և փամփուշտների հետ։

     

    ASP-01/ASP-01G ատրճանակը։

    Հայրենական արտադրության հաջորդ ատրճանակը ASP-45 tactical-ն է։

    Փամփուշտի տրամաչափը .45 ACP (11.43×23մմ)
    Զանգվածը 1500գ
    Երկարություն/բարձրությունւ 225մմ/145մմ
    Փողի երկարությունը 150մմ
    Երկարությունը խլացուցիչով 410մմ
    Պահունակի պարունակությունը 10/14 փամփուշտ

    ASP 45 Tactical ատրճանակը։

     

    ASP 45 Tactical ատրճանակը խլացուցիչի և պահունակի հետ։

     

    ASP 45 Tactical ատրճանակը խլացուցիչով։

    Հաջորդ երկուսը միևնույն դիպուկահար հրացանի երկու տարբեր մոդելներ են։ Հրացանները նախատեսված են քողարկված դիրքերից անձայն դիպուկ կրակ վարելու, հակառակորդի կենդանի ուժի և թեթև զրահապատ տեխնիկայի ոչնչացման համար (վերջինների համար կիրառվում են սեփական արտադրության զրահահար փամփուշտներ)։

    Հրացանների վրա տեղադրված են նաև Պիկատինիի շերտաձողեր՝ օպտիկական, կալիմատորային նշանոցների ու այլ սարքավորումների համար։

    ASR-300/ASR-300C:

    Փամփուշտ 7.62×35մմ
    Զանգվածը 4.5կգ
    Երկարություն 925մմ
    Երկարությունը ծալված կոթով* 670մմ
    Փողի երկարությունը 250/450մմ
    Պահունակի պարունակությունը 10 փամփուշտ
    Գնդակի սկզբնական արագությունը 320/700մ/վ
    Միջին ցրումը 100մ-ի վրա 25մմ

    * միայն ASR-300

    Պիկտանիի շերտաձողիկը նույնպես հայրենական արտադրության է։

    ASR-300 դիպուկահար հրացանը խլացուցիչով։

     

    ASR-300 դիպուկահար հրացանը կոթը ծալած վիճակում։

    ASR-300 դիպուկահար հրացանը խլացուցիչով։

    ASR-300 դիպուկահար հրացանը խլացուցիչով։

    ASR-300C դիպուկահար հրացանը խլացուցիչով։

    ASR-300C հրացանի խլացուցիչը։

    ASR-300C դիպուկահար հրացանը խլացուցիչով։

    ASR-300C դիպուկահար հրացանը խլացուցիչով։

    Բացի սեփական մոդելների արտադրությունից, «Ասպար Արմսը» զբաղվում է նաև գոյություն ունեցող զենքերի արդիականացմամբ։ Ներկայացնում ենք սերբական «Սև նետ» դիպուկահար հրացանի արդիականացված տարբերակը։ Փոխարինվել են բռնակը, կոթը, նշանոցը, տեղադրվել է խլացուցիչ։ Այդ փոփոխությունների շնորհիվ հրացանը դարձել է ավելի հարմար կիրառության համար, մեծացել է քողարկվածության աստիճանը։

    Արդիականացված «Սև նետը» հին հանգույցներից մի քանիսի հետ։

    Հրացանի նոր կոթը կարող է նաև ծալվել։

    Այս խլացուցիչն էապես մեծացնում է քողարկվածության աստիճանը։

    Նոր կոթը և բռնակը ավելացրել են կրակելու հարմարավետությունը։

     

    Արդիականացվա «Սև նետ» դիպուկահար հրացանը։

    «Ասպար Արմս» ընկերությունն իր ստեղծած կամ արդիականացրած դիպուկահար հրացանների համար արտադրում է նաև հատուկ որակյալ փամփուշտներ, որոնք ապահովում են կայուն բարձր արդյունքներ։

    Տրամաչափը 7.62×35մմ
    Գնդակի զանգվածը 14.3գ
    Գնդակի տիպը HPBT/AP
    Վառոդի տեսակը SP3
    Էներգիան 100մ-ի վրա 690 Ջոուլ
    Սկզբնական արագությունը 320մ/վ

    7.62x35 տրամաչափի ճշգրիտ մինչձայնային գնդակներով փամփուշտները և գնդակը։

    7.62x35 տրամաչափի ճշգրիտ մինչձայնային գնդակներով փամփուշտներ։

     

    Տրամաչափը 12.7×108մմ/12.7×99մմ
    Գնդակի զանգվածը 50/40գ
    Գնդակի տիպը BT/AP
    Վառոդի տեսակը SP13
    Էներգիան 100մ-ի վրա 15000-16000 Ջոուլ
    Սկզբնական արագությունը 860-900մ/վ

    12.7x108 մմ ճշգրիտ գնդակներով փամփուշտներ։

    12.7x108 մմ ճշգրիտ գնդակներով փամփուշտներ։

    Ռազմինֆոյի հետ զրույցում Ասպար Արմս-ի ներկայացուցիչը նշեց, որ նախատեսվում է սկսել նաև սերիական արտադրություն և դուրս գալ միջազգային շուկա:

    Загрузка...