«ՀԺ». Կենսաթոշակային ակտիվները կառավարող եվրոպական 2 հիմնադրամներն ուզում են հեռանալ ՀՀ-ից

    175

    «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով Հայաստանի կենսաթոշակային ակտիվները կառավարող եվրոպական երկու մասնավոր հիմնադրամներ՝ ֆրանսիական Amundi եւ գերմանական C-Quadrat ընկերությունները ցանկանում են հեռանալ մեր երկրից։ Իշխանությունները նրանց առայժմ համոզելով են պահում։

    Հիշեցնենք, որ 2014 թվականից ՀՀ կենսաթոշակային ակտիվներն այս ընկերություններն են կառավարում։ Բանն այն է, որ այս հիմնադրամներում չեն կուտակվում նախապես խոստացված գումարները։ Մինչեւ կուտակային կենսաթոշակային հիմնադրամների ներդրումը ՀՀ իշխանություններն այս ընկերություններին ներկայացրել են, որ առաջին տարում 2014-ին, նրանց վստահված ակտիվների ծավալը կազմելու է 100 մլն դոլար, որ յուրաքանչյուր տարի դրա 50 տոկոսը ներդրվելու է ՀՀ տնտեսության մեջ ու եկամուտներ է ապահովելու։

    Մինչդեռ երեկ ԱԺ-ում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ մոտ 2 տարում հավաքվել է ընդամենը 36 միլիարդ դրամ կամ մոտ 73 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ոչիշխանական քառյակի պայքարի արդյունքում մինչեւ 2017 թվականը հետաձգվեց կուտակային բաղադրիչը։ Եվ միայն պետական համակարգում աշխատողների համար այն դարձավ պարտադիր։

    Իսկ երեկ խորհրդարանը քննարկում էր այն եւս 1 տարով հետաձգելու հարցը։ Այսինքն, մինչեւ 2018 թվականը վերը նշված հիմնադրամները չեն ստանալու խոստացված գումարը։ Իսկ նման փոքր գումար կառավարելը նման խոշոր ընկերություններին չի հետաքրքրում։ Եվ ՀՀ իշխանությունները փորձում են ելքեր գտնել, որ Amundi-ն ու C-Quadrat-ը չհեռանան Հայաստանից»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Загрузка...