Ինչպե՞ս գրավել տղամարդկանց ըստ հորոսկոպի նշանների

    293

    Խոյ

    Խոյի պատկերացումներում մանկական անորոշությունը շատ է: Սովորոբար, այսպիսի տղամարդիկ երիտասարդ են երևում, իսկ ավելի անկեղծ` նրանք ընդհանրապես չեն ծերանում: Եթե երբևէ հանդիպել եք մարաթոնի ծեր մասնակցի, նա, ամենայն հավանականությամբ, Խոյ է: Այսպիսի տղամարդիկ պահպանում են տոնի զգացողությունը: Նրանց հետ երբեք չեք ձանձրանա: Պատրաստ եղեք. գիշերվա կեսին կարող եք արթնանալ` քաղաքում ռոմանտիկ զբոսանքի համար: Մերժում Խոյը չի ընդունի, քմահաճույքներ միայն թույլատրելի են իրեն: Խոյի կողքին կյանքը նման կլինի մանկական ճոճանակի. Մեկ կբարձրանաք այնքան վերև, որ տղամարդն առանց մտածելու երկնքից աստղ կիջեցնի, մեկ էլ այնքան ներքև կիջնեք,որ կտեսնեք Ձեր կողակցի հողեղենությունը:

    Ցուլ

    Այս նշանն ունի իդեալական տղամարդու միանգամից մի քանի հատկանիշ: Նա համբերատար է, իմաստուն ու տնակյաց: Նա երբեք Ձեզ չի մեղադրի անահավատարմության մեջ, մինչև չպարզի իրավիճակը, չապացուցի սեփական ճշմարտացիությունը, չներկայացնի Ձեր թեթևամտությունն ապացուցող ծանրակշիռ փաստարկներ: Նրան հունից հանել, կարմիր կտորը հենց քթի առաջ թափահարել հաստատ պետք չէ: Ցուլի տնակյացության մասին լեգենդներ են պտտվում: Նա լավ է վաստակում, բայց կնոջը երբեք թույլ չի տա փողերը քամուն տալ: Ցուլը ռոմանտիկ ճանապարհորդության ժամանակ թույլ կտա գնել տարբեր հաճելի իրեր հուշանվերների տաղավարից, որպեսզի հետո դրանցով զարդարեք տունը: Ցուլը նաև հայտնի է իր լավ ախորժակով: Կերակրել նրան բուտերբրոդներով ու արագ սնունդով չի ստացվի, պետք է գնել խոհարարական գիրք ու գրանցվել խմորեղեն թխելու կուրսերի:

    Երկվորյակ

    Երկվորյակ տղամարդուն լավ հասկանալու համար պետք է նախ հասկանալ այս նշանի առասեպելաբանությունը: Երկու եղբայրների լեգենդն է, որոնք փաթաթված կանգնած, իրար են նայում. մեկն ապրում է մահացածների թագավորությունում, մյուսը` ողջերի մեջ: Այդպես է նաև իրական կյանքում: Այս տղամարդը հաճախ խորասուզված է սեփական երևակայության աշխարհում, նա ընտանիքի ու կնոջ մասին իր տեսլականն ունի: Գլխավորը չխանգարել նրան երազել, պետք է հմտորեն նրան դուրս բերել այդ աշխարհից, ազատել անվստահությունից ու կասկածներից: Տվեք նրան տարբեր լինելու հնարավորություն, եւ կթվա, որ Ձեր կողքին մի քանի մարդ է ապրում: Այս տղամարդու տրամադրությունը կայծակնային արագությամբ է փոխվում. Այս պահին նա սփոփանքի կարիք ունի, մյուս վայրկյանին գովաբանության, իսկ կես ժամից նա կլինի երջանիկ, ինչպես երբեք: Ձեր սիրեցյալը սիրում է զրուցել: Նա իսկապես հիանալի հռետոր է: Երկվորյակը կյանքի հրաշալի ուղեցույց է, որը յուրաքանչյուր դժվար իրավիճակից կգտնի ելք ու ճիշտ կկողմնորոշի: 

    Загрузка...