«168 ժամ». Հարկային նոր օրենսգիրքը ծանրացնելու է միջին խավի հարկային բեռը

    1712

    «Հարկային օրենսգիրքը դեռ չընդունված՝ արդեն քննադատության է արժանանում մասնագետների կողմից։ Մասնագետներն ասում են, որ այն ծանրացնելու է միջին խավի հարկային բեռը՝ եկամտային հարկի մասով։

    Դրույքաչափերը որոշակի փոփոխություն են նախատեսում, մինչև 120 հազար դրամ աշխատավարձ ստացողների դեպքում անգամ նվազեցում կա՝ 24.4%-ից 23%: Փոխարենը՝ 2 տոկոսային կետով բարձրացել է 120 հազարից բարձր աշխատավարձի հարկման դրույքաչափը (26%-ից 28%)։
    Սակայն ամենամեծ գաղտնիքը թաքնված է շեմի մեջ: Հարկային օրենսգրքով առաջարկվում է 28%-ով հարկվող աշխատավարձի շեմն իջեցնել մինչև 1 մլն դրամ (ներկայումս շեմը 2 մլն է)։ Ու ստացվում է, որ 1 մլնից 2 մլն դրամն ընկած հատվածը հարկվում է ոչ թե 26, ոչ էլ անգամ 28, այլ 33%-ով։

    Պատկերավոր ասած, կառավարությունը 1 մլն դրամ աշխատավարձ տեղափոխում է հարկման շատ ավելի բարձ դաշտ։ Իսկ դրա արդյունքում՝ 200 հազար դրամից բարձր ստացողները ավելի շատ եկամտահարկ են վճարելու, քան հիմա»,–գրում է թերթը։

    Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

    Загрузка...