«Ցավալի է, որ շատ առաջնորդներ նախկինի պես խուսափում են հետեւել նրա օրինակին».Boston Herald

570

Հայաստան կատարած իր այցի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ցույց տվեց, թե «Հռոմի Պապերն ինչ պետք է անեն՝ չարը կոչելով իր անունով»: Այս մասին Boston Herald-ի իր հոդվածում գրում է Ջո Ֆիջերալդը:

«Ցավալի է, որ շատ առաջնորդներ նախկինի պես խուսափում են հետեւել նրա օրինակին»,-ընդգծել է հոդվածագիրը:

Հեղինակը պատմում է իր ընկեր Ջոն Պարոնյանի մասին, ում մայրը վերապրել է Ցեղասպանությունը եւ տեղափոխվել Ամերիկա: Նա պատմել է իր պատմությունը, հավելելով, որ երբ Ֆրանցիսկոս Պապն այդ դեպքերն անվանել է «ցեղասպանություն», դրանով «առաջ է բերել թուրք ժխտողների ցասումը, որոնք պնդում են, որ նման բան տեղի չի ունեցել»:

«Իր մահանալու օրը Ջոնը երազում էր, որ Ֆրանցիսկոս Պապը կգնահատի իր մոր արցունքները՝ չարն անվանելով իր անունով: Ցավոք, մենք ականատես ենք լինում, որ Սպիտակ Տունը հրաժարվում է չարն անվանել իր անունով, այդ թվում մեկ այլ չարի՝ արմատական իսլամական ահաբեկչության դեպքում»,-գրում է հեղինակը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ