Սելավատարերի խցանման հետեւանքով քաղաքի մանկապարտեզը խոնավացել է

591

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հունիսի 24-ին սելավատարերի խցանման հետեւանքով քաղաքի մանկապարտեզը խոնավացել է,  այդ պատճառով երեխաները հունիսի 27-ին մանկապարտեզ չեն գնա,այս մասին ասել էԱրթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը: Նա նշեց, որ այն ջրալցումից հետո անհրաժեշտ է կարգի բերել:
Արսեն Աբրահամյանը նշեց, որ արդեն հաշվում են քաղաքին հասցված վնասների չափը, որից հետո կներկայացնեն կառավարություն:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին վարարել է Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ են առաջացել Մովրովի եւ Բմբուլենց սելավատարերում, ինչի հետեւանքով ջրալցվել են Արթիկի փողոցները:
Աղբյուր՝ NEWS.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ