Լարված իրավիճակ Երևանյան լճի մոտ

2245

Այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում քաղաքացի է ջրահեղձ եղել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում աշխատում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ներսես Մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանները, փրկարարներն ու քննիչները Երևանյան լճի ափի մոտ գտնվող փայտե կառամատույցի վրա հայտնաբերել են երիտասարդ տղայի բաճկոն, կոշիկներ, գումար, բանալիներ և այլ իրեր:

Մանրամասն`  shamshyan.com

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ