Մարջան Ավետիսյանը բացահայտում է, թե ով է քննարկումների առիթ դարձած իր լուսանկարի տղամարդը

619

Դերասանուհի Մարջան Ավետիսյանն Instagram-ում իր հերթական լուսանկարն է հրապարկել, որում մի տղամարդու հետ է: Լուսանկարը դերասանուհին մակագրել է հետևյալ կերպ. «Մենք»:

Տվյալ լուսանկարը և դրա տակ արված մեկնաբնությունները համացանցային մի շարք օգտատերերի մոտ կասկած է առաջացրել, որ լուսանկարի տղամարդը Մարջան Ավետիսյանի սիրելին է: Այս առիթով Asekose.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ՝ փորձելով ստանալ վերջինիս մեկնաբանությունը:

«Երբ նման բաներ են խոսում կամ որոշ կայքեր՝ «Ո՞վ է Մարջան Ավետիսյանի սիրելին» վերնագրով նյութ են հրապարակում, ինձ մոտ արդեն ծիծաղ է առաջանում: Լուսանկարի տղամարդն Արտաշեսն է, նա իմ համակուրսեցին է և իմ 16 տարվա ընկերը: Ինքն ուղղակի իմ ընկերն է և վերջ: Եթե հետևեք ֆեյսբուքյան իմ էջին, կտեսնեք, որ ես Արտաշեսի հետ արված շատ լուսանկարներ ունեմ՝ արված և ուսանողական տարիներին, և դրանցից հետո: Նույնիսկ «Մենք» անվամբ լուսանկարների շարք ունեմ բացած իմ էջում»,- մեզ հետ զրույցում պարզաբանեցդ երասանուհին:

Մարջան Ավետիսյանի խոսքով՝ ինքն արդեն ուշադրություն չի դարձնում նման բովանդակությամբ նյութերին:

«Ինձ համար արդեն միևնույն է դարձել նման խոսակցությունները, որովհետև բազմիցս եմ այս մասին խոսել: Չի կարելի պարզապես լայքեր հավաքելու համար անընդհատ նույն թեմայի շուրջ նյութեր հրապարակել»,- նշեց դերասանուհին՝ հավելելով, որ իրեն ավելի շատ հուզում է օգտատերերի վերաբերմունքն այդ ամենի հանդեպ.

«Ամենակարևորը, ես չեմ սրտնեղում, որ նմանատիպ նյութեր են հայտնվում, ես սրտնեղում եմ հեռուստադիտողի և օգտատերերի արձագանքից, որոնք որ համացանցում հայտնված լուսանկարների տակ վատ մեկնաբանություններ են գրում՝ նշելով, որ իրենք արդեն «զզվում» են և հոգնել են մեր լուսանկարներից»,-շարունակեց Մարջանը:

Այն դիտարկմանը՝ արդյոք ինքն այն կարծիքին չէ, որ խոսակցությունների առաջացման հիմնական պատճառը հենց իր կողմից արված մակագրությունն է հանդիսացել, Մարջանը պատասխանեց.

«Բոլորովին պարտադիր չէ, որ ես իմ ամեն մի լուսանկարը կամ գրածը մեկնաբանեմ կամ բացատրեմ: Առհասարակ, ինձ հետ կապված սկանդալային որևէ բան չկա և դրանից ելնելով՝ որոշ լրատվամիջոցներ չեն էլ կարողանում որևէ բան գրել. իրականում, առիթ էլ չկա գրելու: Այդ իսկ պատճառով է, որ իմ կողմից հրապարակած նման լուսանկարները խոսակցությունների առիթ են հանդիսանում: Այսքանը կարող եմ ասել»:

Իսկ զրույցի վերջում անդրադառնալով անձնական կյանքին՝ դերասանուհին բացահայտեց, որ այս պահին իր կյանքում որևէ մեկը չկա, իսկ լինելու դեպքում էլ Մարջանը նշեց, որ կխոստովանի այդ մասին, քանի որ ոչ մեկից ոչինչ չունի թաքցնելու.

«Եթե իմ անձնական կայքնում որևէ փոփոխություն լիներ, ապա Արտաշեսի փոխարեն մեկ ուրիշը կլիներ և իմ միկրոբլոգի լուսանկարը իսկապես կլիներ «ՄԵՆՔ»»,- Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց դերասանուհի Մարջան Ավետիսյանը:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ