Պուտինը «զադնի» դրեց

1075
JPEGmini

Ինչպես արդեն տեղյակ եք, այսօր պետք է տեղի ունենար Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը: Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Էրդողանը մեղայական նամակով դիմել էր Պուտինին, ներողություն խնդրելով 2015 թվականի նոյեմբերին ռուսական СУ 24 ինքնաթիռի խոցման համար: Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը Էրդողանին ասել է, որ կհանի սահմանափակումը ռուս զբոսաշրջիկների` Թուրքիա այցերի հետ կապված, իսկ Էրդողանն էլ իր հերթին հավաստիացրել է, որ Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի ռուս զբոսաշրջիկների գլխից մի մազ չպակասի: Պուտինը հանձնարարել է նաև, որպեսզի կազմվեն համապատասխան փաստաթղթեր, Թուրքիայի հետ առևտրային հարաբերությունները կարգավորելու նպատակով:
Ինչ շուտ է մոռացվում սեփական զինվորի արյունը, մեկ տարի էլ անգամ չի անցել, իսկ Պուտինը հանում է Թուրքիայի նկատմամբ կիրառած պատժամիջոցները: Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումամբ, Էրդողանը կփարատի բոլոր այն դժգոհությունները, որոնք առաջացել էին առևտրականների մոտ` Ռուսաստանի հետ կապերի վատթարացման արդնունքում:
Սա թասիբի հարց էր Ռուսաստանի համար և բացի այդ հետայսու ցանկացածը կարող է երբեմնի հզոր և ահասարսուռ Ռուսաստանի նկատմամբ ոտնձգություն թույլ տալ և չանցած մեկ տարի ներվել, իսկ երբեմնի հզոր, «պատժիչ մեքենա» պետությունը վերածվել է «հրեշտակների հագրվանի», ովքեր ներում են բոլորին և ամեն ինչ:

Հ.Գ. Իվան Ահեղը Պուտինի այս քայլից հետո դամբարանի մեջ շուռ է եկել:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ