Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ջախջախեց Ուելսին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

625

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության խմբային փուլի վերջին տուրում 92:40 հաշվով ջախջախեց Ուելսի ընտրանուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Հայաստանի հավաքականն առաջին քառորդում հաղթեց 29:9 հաշվով, երկրորդ քառրոդն ավարտվեց 46:20 հաշվով, երրորդ քառորդում հաշիվը 67:26 էր՝ հօգուտ Հայաստանի ընտրանու:  Ի վերջո Հայաստանի հավքականը հաղթեց 52 միավորի առավելությամբ՝ 92:40:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող 20 միավորով ճանաչվեց Մայք Դանիելյանը:

Կիսաեզրափակչում եզրափակչում Հայաստանի ընտրանու մրցակիցը պարզ կդառնա խմբային փուլի հանդիպումների ավարտից հետո:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ